Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը անդրադարձել է լրագրող Նաիրի Հոխիկյանի հայտարարություններին, որտեղ նա իբր ցնցող փաստեր ներկայացրել պատերազմի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վաղօրոք պլանավորած լինելու, Արցախի շրջանների, բերդաքաղաք Շուշիի դավաճանական հանձնման և այլնի մասին հիշատակել էր նաև հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինին, նշելով, որ 2019 թվականին Գավառում կայացած տնտեսական ֆորումներից մեկի ժամանակ ինքը և Լապշինը զրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանի և Փաշինյանի՝ այն ժամանակվա մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ, որտեղ իբր, վերջինս առանձնազրույց ունենալով Լապշինի հետ ասել է, թե պետք է հանձնել Արցախը և լուծել Արցախյան կոնֆլիկտը։ Իսկ Լապշինի հարցին, թե ինչպե՞ս պետք է անել դա, քանի որ ժողովուրդն ու բանակը կընդդիմանա, Վլադիմիր Կարապետյանն իբր ասել է․ «ժողովուրդը մի քանի հազար զոհ որ տա՝ լավ էլ կտա»։ Ստյոպա Սաֆարյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Ստել հնարավոր չէ, պարոնայք, թույլ էլ չենք տա
2 օր առաջ փոքրիկ վերլուծություն էի կատարել Նաիրի Հոխիկյանի հայտնի “սկանդալային” մենախոսության մի դրվագի կապակցությամբ, որտեղ նա նշել էր, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության նախագիծն ավելի վաղ է պատրաստվել՝ բաց թողնելով ստորագրման ամսաթիվը, որում բոլոր ժամկետները առաջ տրված են եղել նոյեմբերի վրա (խոսքը վերաբերում է Ակնայի, Քարվաճառի ու Քաշաթաղի շրջանների հանձնման ժամկետներին), և միայն բաց է թողնված եղել ստորագրման ժամկետը, քանի որ սպասել են, թե երբ իշխանությունները “կհանձնեն Շուշին”, իսկ զորքը չի դիմադրի։ Իբրև սրա “ապացույց”՝ նա վկայակոչել էր Ալեքսանդր Լապշինի հետ իր մասնավոր ձայնային նամակագրությունը, թե հոկտեմբերի սկզբին Լապշինն իրեն իբրև թե ասել է, թե “ձեր կառավարություններն արդեն պայմանավորվել են” /այսինքն դա պետք է իբրև թե բացատրեր առաջ տրված ժամկետներով, բայց ստորագրման ամսաթիվը բաց թողած համաձայնագրի վերսիան/, իսկ պատերազմից հետո էլ իբրև թե իրեն հաղորդագրություն է թողել, որտեղ պոստֆակտում հիշեցրել է, որ իր ասածը եղել է։ Ինչպես գիտեք՝ Լապշինը ոչ միայն հրաժարվեց հաստատել ստերը, այլ նաև անբացատրելի համարեց “լրագրողի” վարքագիծը։ Ստի մեջ մեղադվրեց նաև Վլադիմիր Կարապետյանը։
Իսկ ինձ համար “հայտնված” դետալը կարևոր էր դարձել “պայմանավորված պատերազմի” վարկածի շրջանակներում, քանի որ, համաձայնեք, եթե չհերքվեին Հոխիկյանի հորինած ստերը, ապա կստացվեր, որ Արցախյան 44-օրյա պատերազմը ոչ միայն դրսից, այլ նաև ներսից պլանավորված դավադրություն էր հայ ժողովրդի դեմ, ինչը և “անմեղ դեմքով” արել էր Հոխիկյանը։ Ի դեպ, այս կոնտեքստում հարց էի բարձրացրել, որ եթե Հոխիկյանը ճիշտ է և ունի ավելի վաղ պատրաստված բնօրինակը, ապա նշանակում է՝ նրան որևէ մեկը դա փոխանցել է, ու քանի որ նա և նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հարում են նույն հոսանքին՝ Հայաստան դաշինքին, վարկածներից մեկով հնարավոր էի համարել, որ այդ խողովակներից մեկը միգուցե ԳՇ նախկին պե՞տն է․․․
Քանի որ իմ նյութը ավարտվում էր նրանով, որ ԱԱԾ-ն և Հոխիկյանը պետք է մանրամասն ծանոթանան ու հրապարակեն Լապշինի հետ նամակագրությունը, ի զարմանս ինձ, Հոխիկյանը եկել և այդ նյութի տակ մեկնաբանություն էր թողել, թե ինքը ի նկատի է ունեցել նոյեմբերի 9-ի ստորագրված տարբերակի բնօրինակը, որի հղումը կցել էր իր մեկնաբանությանը։ Դրան ի պատասխան ես հիշեցրել էի, որ իր խոսքը ամենևին դրա մասին չի եղել, և հորդորել էի վերստին լսել իր խոսքը՝ կամ հերքել իր կողմից ասվածը, կամ հրապարակել ավելի վաղ պատրաստված տեքստը, որի մասին խոսել է։
Այլևս չարձագանքելով ոչ իմ, ոչ մի քանի տասնյակ օգտատերերի հարցադրումներին, երեկ նա կրկին գրառում է տեղադրել, թե իշխանությունները թեմա են շեղում ու ․․․ Հանրային խորհրդի նախագահը “հայտարարում են, թե ինձ մոտ կա 2020թ․ նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթի բնօրինակը, ինչը իբրև թե ինձ են փոխանցել այլ քաղաքական ուժեր՝ այլ նպատակներով”։
Ավելորդ է ասել, որ լրագրողը տեղյակ էլ չէ, որ ես մայիսի 25-ից այլևս Հանրային խորհրդի նախագահը չեմ։ Եթե իր տեղեկացվածությունը բոլոր հարցերից է այսքան աղետալի, ապա անիմաստ է դառնում որևէ բան բացատրելը։
Այս նախապատմությունը հիշեցնելու հետո ստիպված եմ բառացիորեն, սղագրված մեջ բերել հայտնի տեսանյութի մեջ նրա խոսքը․
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ․ “Ի ԴԵՊ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՆ․ ԴՈՒՔ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵ՞Լ ԵՔ, ՈՐ ԱՅԴ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄԵՆ ԻՆՉ ՇԱՏ ՀՍՏԱԿ ԳՐՎԱԾ Է, ԲԱՑԻ ԱՄՍԱԹՎԻՑ՝ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ․․․ ԱՅԴ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ԱՄՍԱԹՎԻՑ։ ԵԹԵ ՕՐԻԳԻՆԱԼԸ ՁԵՐ ՁԵՌՔԻ ՏԱԿ ԿԱ՝ ՆԿԱՐԸ, ԻՄ ՁԵՌՔԻ ՏԱԿ ԿԱ, ԷՆՏԵՂ ՀՍՏԱԿ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՄՍԱԹՎԵՐՈՎ, Ի ԴԵՊ՝ ՄԻ ՔԻՉ ԱՌԱՋ ՏԱՐՎԱԾ ԱՄՍԱԹՎԵՐՈՎ․․․ ՀԵՆՑ ԷՆՊԵՍ ՉԻ, ՈՐ ԱՌԱՋ ՏԱՐՎԱԾ ԱՄՍԱԹՎԵՐ ԵՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ ՄԵՋ․ ԱՄԵՆ ԻՆՉ՝ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՍՏԱԿ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՄԲ ԿԱ, ԲԱՑԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ԱՄՍԱԹՎԻՑ, ԴԱ ԷԼ ՀԱՅՏՆԻ ՉԷՐ, ԹԵ ԵՐԲ ԵՆ ՇՈՒՇԻՆ ՄԵՐՈՆՔ ՏԱԼՈՒ։ ՇՈՒՇԻՆ ՏՎԵՑԻՆ, ԷԴ ՕՐՆ ԷԼ ԱՄՍԱԹԻՎԸ ԳՐԵՑԻՆ՝ 9, ԱՍԵՆՔ՝ ՉԳՐԵՑԻՆ 8, 7, 6, 10։ 9։ ”
Սա իր խոսքն է, որը կարդացեք ու համեմատեք, թե ինչ եմ ասել, ու ինչու եմ վերլուծել։ Իմ կողմից բացառիկ ճշգրտություն է ցուցաբերվել նրա խոսքերը վերլուծելիս։
Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջնական համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ օգտագործման շուրջ: Ըստ Financial Times-ի,…
Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…