

Օրեր առաջ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունում լրագրող Նաիրի Հոխիկյանի կողմից արված հայտարարությունները, որոնք վերաբերում են արցախյան 44-օրյա պատերազմին՝ քննվում են ՀՔԾ-ում և ԱԱԾ-ում հարուցված քրեական գործերի շրջանակներում։ Տեղեկությունը հայտնեցին ՀՀ Գլխավոր դատախազությունից, նշելով որ Նաիրի Հոխիկյանի հրապարակած ձայնագրության հիմնական մասն ուղարկվել է ՀՔԾ՝ այնտեղ քննվող ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու համար։
«Սույն գործի շրջանակում է քննվում նաև Ալեքսանդր Լապշինի վերաբերյալ արած հայտարությունները»,- հայտնում են դատախազությունից և հավելում, որ Շուշիի հետ կապված Նաիրի Հոխիկյանի դիտարկումներն ուղարկվել են ԱԱԾ՝ այնտեղ քննվող քրեական գործի շրջանակներում ուսումնասիրելու համար․ «ԱԱԾ-ում քննվում է բավականին մեծ քրեական գործ՝ կապված Արցախյան պատերազմի ժամանակ հարավային ուղղությամբ թշնամու առաջխաղացման՝ Շուշիի մատույցներ հասնելու և ներսում կատարված գործողությունների վերաբերյալ»։
Իսկ հուլիսի 18-ին հրապարակած տեսանյութի մասով, որտեղ լրագրող Հոխիկյանը ներկայացնում է մեսենջերով իր և բլոգեր Լապշինի զրույցը արցախյան պատերազմի վերաբերյալ դատախազությունից հայտնում են, որ տեսանյութը դեռ ուսումնասիրվում է։
Նյութը՝ Araratnewas.am
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…