Լրահոս
20.07.2021

Արարատի մարզի Նորամարգ համայնքի ավելի քան 40 ընտրողների կաշառք տալու փաստով քննված քրգործի նախաքննությունն ավարտվել է. ՀՔԾ

Արարատի մարզի Նորամարգ համայնքի ավելի քան 40 ընտրողների կաշառք տալու փաստով քննված քրգործի նախաքննությունն ավարտվել է. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի Նորամարգ համայնքի` «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբի պետ Վ. Հովհաննիսյանը նույն համայնքի երեք բնակչուհիների հետ նախնական համաձայնությամբ ավելի քան 40 ընտրողների առաջարկել և տվել են կաշառք՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար. տեղեկացնում են ՀՔԾ-ից:

Վ. Հովհաննիսյանը, համակարգելով վերը նշված նախընտրական շտաբի աշխատանքները, 2021 թվականի հունիս ամսվա սկզբին նույն շտաբի աշխատակցուհի Ն. Մանուկյանի հետ ձեռք է բերել նախնական համաձայնություն՝ հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար Նորամարգ  համայնքի բնակիչներին մեկ ձայնի դիմաց 15.000 ՀՀ դրամի չափով կաշառք տալու վերաբերյալ: Այնուհետև` 2021 թվականի հունիսի 16-ին, Վ. Հովհաննիսյանը Ն. Մանուկյանին անձամբ տվել է նախ՝ 240.000 ՀՀ դրամ, ապա՝ 300.000 ՀՀ դրամ՝ ընտրողներին վերոհիշյալ նպատակով տրամադրելու համար:

Ն. Մանուկյանը, իր հերթին, ընտրողներ հավաքագրելու և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար վերջիններիս կաշառք տալու վերաբերյալ նախնական համաձայնություն է ձեռք բերել Նորամարգ համայնքի բնակչուհիներ Է. Կարապետյանի և Ի. Ավետիսյանի հետ: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2021 թվականի հունիսի 16-ից հունիսի 18-ն ընկած ժամանակահատվածում` Նորամարգ համայնքի վարչական տարածքում, Վ. Հովհաննիսյանը Ն. Մանուկյանի հետ, իսկ վերջինս նաև Է. Կարապետյանի և Ի. Ավետիսյանի հետ` խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ընդհանուր 645.000 ՀՀ դրամ կաշառք են բաժանել Նորամարգ համայնքի ավելի քան 40 ընտրողների` յուրաքանչյուրին 15.000-ական ՀՀ դրամ:

Խմբի կազմում նախնական համաձայնությամբ երկու և ավելի անձանց կաշառք առաջարկելու և տալու համար Վ. Հովհաննիսյանին, Ն. Մանուկյանին, Է. Կարապետյանին և Ի. Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Վ. Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մյուս մեղադրյալների նկատմամբ` ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Լրահոս
Արհեստական ​​բանականությունը կփոխարինի բժիշկներին և ուսուցիչներին. Բիլ Գեյթս
20:13
Արհեստական ​​բանականությունը կփոխարինի բժիշկներին և ուսուցիչներին. Բիլ Գեյթս
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
19:35
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ
18:24
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ
Դուբայի շոկոլադի մոլուցքը հանգեցնում է պիստակի համաշխարհային պակասի
16:44
Դուբայի շոկոլադի մոլուցքը հանգեցնում է պիստակի համաշխարհային պակասի
Բոլորս ուժ գտնենք իրար նկատմամբ լցվելու սիրով ու ներողամտությամբ․ Ավանեսյան
16:28
Բոլորս ուժ գտնենք իրար նկատմամբ լցվելու սիրով ու ներողամտությամբ․ Ավանեսյան
Հռոմի պապը Սուրբ Զատիկի իր ուղերձում անդրադարձել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին
16:25
Հռոմի պապը Սուրբ Զատիկի իր ուղերձում անդրադարձել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
15:33
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իլհամ Ալիեւը՝ մեշադի Իբադի դերում
14:10
Իլհամ Ալիեւը՝ մեշադի Իբադի դերում
Կաշառք վերցնելը, հանրային միջոցներ յուրացնելն ինձ համար կարմիր գիծ է․ Ռազմիկ Մկրտչյան
14:01
Կաշառք վերցնելը, հանրային միջոցներ յուրացնելն ինձ համար կարմիր գիծ է․ Ռազմիկ Մկրտչյան
ԱԱԾ-ն Շենգավիթի թաղապետարանում գործողություններ է իրականացրել
13:01
ԱԱԾ-ն Շենգավիթի թաղապետարանում գործողություններ է իրականացրել
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը
11:57
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը
Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ
19:50
Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ
Արթուր Դավթյանը՝ Աշխարհի գավաթի հինգերորդ փուլի հաղթող
19:02
Արթուր Դավթյանը՝ Աշխարհի գավաթի հինգերորդ փուլի հաղթող
Խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացումը Երևանի և Բաքվի ջանքերի արդյունք է. Բայրամով
17:21
Խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացումը Երևանի և Բաքվի ջանքերի արդյունք է. Բայրամով
Իսկ ցուցարարն անձնական գաղտնիքի իրավունք չունի՞
16:06
Իսկ ցուցարարն անձնական գաղտնիքի իրավունք չունի՞