Լրահոս 24/7
20.04.2025

Իլհամ Ալիեւը՝ մեշադի Իբադի դերում

Իլհամ Ալիեւը՝ մեշադի Իբադի դերում

Բաքվի իշխանական լրատվամիջոցը հայտնում է, որ նախապատրաստվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Չինաստան այցը: Ալիեւը նախօրեին ընդունել է Չինաստանի նորանշանակ դեսպանի հավատարմագիրը, ապա նրա հետ առանձնազրույց ունեցել: Չինաստանը եւ Ադրբեջանը ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել քառասունչորսօրյա պատերազմից հետո:

Բայց ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո Ալիեւի ուշադրությունը սեւեռված էր Դոնալդ Թրամփի հետ «հարաբերությունների նախկին մակարդակը վերականգնելու» նպատակի վրա: Ադրբեջանի նախագահը թույլ տվեց անգամ իր կարգավիճակին ոչ հարիր հայտարություն դրսեւորել եւ USAID-ի դեմ «գործ տալ» ԱՄՆ նախագահին: Երեւում է, այդ ջանքերը հաջողությամբ չեն պսակվել:

Մայիսի 9-ին Ալիեւը Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի օրվա տոնակատարությանը: Ըստ տեղեկությունների, Պուտինի հրավերն ընդունել է նաեւ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը: Կարելի է ենթադրել, որ Մոսկվայում Ալիեւը շփում կունենա նրա հետ: Բայց Պեկին Ալիեւի այցի «նախապատրաստման» մասին տեղեկությունը թողնում է դիվանագիտական «զոնդաժի» տպավորություն:

Ադրբեջանը տեղեկատվական առումով փակ երկիր է, իսկ Ալիեւի աշխատանքային ժամանակացույցի մասին որեւէ արտահոսք երբեք թույլ չի տրվում, այդ մասին ավելի հաճախ հայտնում են պոստ-ֆակտում ռեժիմով: Բաքվի իշխանական լրատվամիջոցի «բացբերանությունն» այս ֆոնին, կարծես, Միացյալ Նահանգներին արված ակնարկ է, որ Ադրբեջանն «ընտրության տեղ ունի»:

Ադրբեջանի նախագահին բնորոշ է «օձի սառնասրտությունը» եւ եթե նա նյարդայնացել է, իսկ Չինաստան այցի մասին տեղեկատվությունն այլ բացատրության չի տրվում, պետք է ենթադրել, որ նա Թրամփի «խաղընկեր դառնալու» հույս չունի եւ որպեսզի չմնա «ռուսական մուրճի եւ թուրքական զնդանի արանքում», փորձում է շահել Սի Ծինփինի հովանավորությունը:

Նման ենթադրության է մղում Բաքվի իշխանական լրատվամիջոցի ձեւակերպումը, որ Չինաստանը «երբեք ուժի ազդեցություն չի գործադրում՝ ի տարբերություն Ռուսաստանի եւ Թուրքիայի, որ հանդես են գալիս տարածաշրջանային արբիտրի դիրքերից»: Ռուսաստանի հասցեին արված «կսմիթը» հասկանալի եւ օրինաչափ է, Ադրբեջանում միշտ Մոսկվայի «կոշտ գրկախառնությունների» հանդեպ թերահավատ եւ կասկածամիտ են: Արտառոցը Թուրքիայի «տարածաշրջանային արբիտրաժին» ալիեւյան քարոզչության հակազդեցությունն է: Տարածաշրջանին ի՞նչ հեռանկար է առաջարկում Թուրքիան, որ Ալիեւի համար ընդունելի չէ: Ադրբեջանցի մեկնաբանը Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը դիտարկում է բացառապես «միջին միջանցքի» կարեւորության տիրույթում եւ ընդգծում, որ Բաքուն եւ Թբիլիսին Եվրոպայից «նույն հեռավորության վրա են»: Ըստ երեւույթին, ակնարկն այն մասին է, որ Չինաստանը կարող է հովանավորել Հայաստանի տարածաշրջանային մեկուսացումը:

Ադրբեջանի կինոյի «գոհարներից» մեկն Ուզեիր Հաջիբեկովի համանուն երաժշտական կոմեդիայի ֆաբուլայի հիման վրա 1958 թվականին նկարահանված «Սա չլինի, թող նա լինի» ֆիլմն է: Գլխավոր հերոսը վաճառական մեշադի Իբադն է, որ կնոջը կորցնելուց հետո մտադրվում է ամուսնանալ թղթախաղում ունեցվածքը տանուլ տված գործընկերոջ աղջկա հետ, բայց նա սիրում է ուսանող Սարվարին: Մի քանի անհաջող փորձից հետո մեշադի Իբադը գլխարկը գետնին է զարկում եւ «սա չլինի, թող նա լինի» երգելով՝ ամուսնության առաջարկ անում «հարսնացուի» սպասուհուն: Ալիեւը, կարծես, արտաքին քաղաքական ընտրության հարցում վերածվել է մեշադի Իբադի:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է