Հայաստան
21.07.2021

Արթուր Դավթյանը ապօրինի հարստացման գործերով քննությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հանձնարարություններ է տվել

Արթուր Դավթյանը ապօրինի հարստացման գործերով քննությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հանձնարարություններ է տվել

ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է 2017-2020թթ. ՀՀ քրեական օրենսգրքի 3101 -րդ (ապօրինի հարստանալը), 3142-րդ (գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելը) և 3143-րդ (հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործերի քննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության վիճակը:

Պարզվել է, որ 2017թ. ընթացքում վերոնշյալ հոդվածներով քրեական գործեր չեն հարուցվել, 2018թ.-ին հարուցվել է 3 քրեական գործ, իսկ 2019 և 2020թթ.-ին՝ 5-ական քրեական գործեր:  2018-2020թթ.-ին հարուցված և քննված վերոնշյալ քրեական գործերով ընդհանուր առմամբ որպես մեղադրյալ է ներգրավվել 11 անձ, որոնցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քննության արդյունքում հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է նշված քրեական գործերից 9-ի վարույթը, 3-ի նախաքննությունը շարունակվում է, 5 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքերով:Քննված քրեական գործերից 1-ը մեղադրական եզրակացությամբ 2021թ.-ի ապրիլին ուղարկվել է դատարան, որի քննությունն ընթացքի մեջ է:

Վերոնշյալ հանցագործությունների դեպքերով իրականացվող քննությունն ունի որոշակի առանձնահատկություններ: Մասնավորապես, ապօրինի հարստանալու հանցատեսակի քննության տեսանկյունից վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապացուցել, որ անձի ունեցած փաստացի և օրինական եկամուտների, գույքի միջև առկա է էական անհամապատասխանություն:

Նման անհամապատասխանություն հայտնաբերելու եղանակ է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագիր չներկայացնելու կամ ներկայացված հայտարարագրում կեղծ տվյալներ ներառելու և/կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հանգամանքը պարզելը: Այսինքն, որպես կանոն, ապօրինի հարստացման հանցակազմի առերևույթ առկայությունը ենթադրում է նաև հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու,  հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հանցակազմերի առկայություն:

Հաշվի առնելով ապօրինի հարստացման դեմ քրեաիրավական պայքարի ուժեղացման անհրաժեշտությունը, դրա նշանակությունը սոցիալական արդարության տեսանկյունից՝ ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ դատախազության համապատասխան բոլոր ստորաբաժանումներին տվել է նշված հանցատեսակներով քննության արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված կոնկրետ հանձնարարականներ: Մասնավորապես,  հայտարարագրերում թերի կամ կեղծ տվյալների ներկայացման մեջ դիտավորության առկայության հանգամանքը պարզելու նպատակով խնդիր է դրվել պարտադիր քննության առարկա դարձնել չհայտարարագրված անշարժ գույքերի կադաստրային գործերը, որի արդյունքում հնարավոր կլինի պարզել համապատասխան գույքի համար հարկերի վճարման հաճախականությունը, վճարումներ կատարած անձանց, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել թանկարժեք կամ հայտարարագրման ենթակա այլ շարժական գույքի ձեռքբերման և օտարման փաստաթղթերը հայտնաբերելու և քննության առարկա դարձնելու ուղղությամբ:

Բացի այդ, նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 3143-րդ հոդվածով որակյալ հանցակազմի համար պատասխանատվություն է նախատեսում առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրման համար, գույքի արժեքի հետ կապված մեկնաբանելիությունից և շահարկումներից խուսափելու նպատակով  խնդիր է դրվել միջոցներ ձեռնարկել յուրաքանչյուր դեպքում գույքի արժեքը որոշելու նպատակով նշանակել դատաապրանքագիտական փորձաքննություն:

ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց առնչվող հանցագործության յուրաքանչյուր դեպքով ապահովել, որպեսզի պատշաճ քննության առարկա դարձվի նրանց կողմից ներկայացված հայտարարագրերը, միջոցներ ձեռնարկվեն նշված սուբյեկտների փաստացի ունեցած գույքի, եկամտի իրական չափը պարզելու ուղղությամբ: Իսկ անհամապատասխանություն հայտնաբերելիս՝ բավարար հիմքերի առկայության դեպքում հարուցել քրեական գործ կամ ձեռք բերված նյութերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ ՀՔԾ-ին քրեական վարույթ հարուցելու հանձնարարություն տալու համար:

Լրահոս
Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի կալանքը փոխարինվեց տնային կալանքով
17:02
Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի կալանքը փոխարինվեց տնային կալանքով
Այո, ես եմ ասել՝ «Արցախը Հայաստան է և վերջ», և դրա արդյունքում ենք հասել էս կետին․ Նիկոլ Փաշինյան
16:46
Այո, ես եմ ասել՝ «Արցախը Հայաստան է և վերջ», և դրա արդյունքում ենք հասել էս կետին․ Նիկոլ Փաշինյան
Իջևանի Գետահովիտում կկառուցվի ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ
16:26
Իջևանի Գետահովիտում կկառուցվի ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ
Մինչև 5 հազար տոննա սոխի ներմուծումը կազատվի մաքսատուրքից
16:14
Մինչև 5 հազար տոննա սոխի ներմուծումը կազատվի մաքսատուրքից
Կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում համակարգային առումով շարունակում է մնալ խնդրահարույց․ ՄԻՊ
16:01
Կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում համակարգային առումով շարունակում է մնալ խնդրահարույց․ ՄԻՊ
Անդրադարձ է եղել Հայաստան–ԵՄ գործընկերության օրակարգին
15:51
Անդրադարձ է եղել Հայաստան–ԵՄ գործընկերության օրակարգին
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 164-ի
15:33
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 164-ի
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
15:24
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
ՀՀ-ում ձևավորվում է կուսակցապետություն․ Վարդևանյան
14:48
ՀՀ-ում ձևավորվում է կուսակցապետություն․ Վարդևանյան
TRIPP նախագծի իրականացման համար քաղաքական և ֆինանսական խոչընդոտներ չկան. Փաշինյան
14:37
TRIPP նախագծի իրականացման համար քաղաքական և ֆինանսական խոչընդոտներ չկան. Փաշինյան
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել առողջապահության նախարարությունը. Ավանեսյան
14:16
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել առողջապահության նախարարությունը. Ավանեսյան
ԱՄՆ-ն ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ, սակայն ոչ ամեն գնով․ Ռուբիո
14:01
ԱՄՆ-ն ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ, սակայն ոչ ամեն գնով․ Ռուբիո
ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր մեր առաջ չենք դրել. վարչապետ
13:38
ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր մեր առաջ չենք դրել. վարչապետ
Գործող իշխանության օրոք արդարադատությունից որևէ ակնկալիք ունենալ չի կարելի. Աբրահամյան
13:17
Գործող իշխանության օրոք արդարադատությունից որևէ ակնկալիք ունենալ չի կարելի. Աբրահամյան
Կառավարության կազմում փոփոխություններ չեմ նախատեսում. Նիկոլ Փաշինյան
13:05
Կառավարության կազմում փոփոխություններ չեմ նախատեսում. Նիկոլ Փաշինյան