Արագածոտնի մարզպետարանի և ՄԱԶԾ-ի համագործակցության արդյունքում արդիականացվում են Արագածոտնի մարզի Զարինջա, Ագարակավան համայնքների, Ալագյազ համայնքի Ավշեն բնակավայրի փողոցների գիշերային լուսավորության համակարգերը:
Նախագիծն իրականացվում է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի կողմից համաֆինանսավորման 80/20 չափաբաժնով, որտեղ նախագծային արժեքի 80 % ներդրումն իրականացնում է ՄԱԶԾ-ն, իսկ 20%-ը` համայնքը: ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի ներդրումը կազմել է շուրջ 15.000 ԱՄՆ դոլար, իսկ տեղադրման աշխատանքների համար անհրաժեշտ 1 մլն 200 դրամը համայնքների ներդրումն է:
Ավելին՝ այստեղ

















