Բնապահպանություն
21.07.2021

Հրազդան գետի և Երևանյան լճի առափնյա մասերում մաքրման մեծածավալ ծրագրեր կիրականացվեն

Հրազդան գետի և Երևանյան լճի առափնյա մասերում մաքրման մեծածավալ ծրագրեր կիրականացվեն

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է Հրազդան գետի և Երևանյան լճի առափնյա տարածքներում մեծածավալ մաքրման աշխատանքներ իրականացնել:

«Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության փոխտնօրեն Գևորգ Կարապետյանը նշեց, որ խորհրդային տարիներից ի վեր Հրազդան գետում և Երևանյան լճում նման ծավալով մաքրման աշխատանքներ չեն իրականացվել: Մանրամասնելով անելիքները՝ Գևորգ Կարապետյանը տեղեկացրեց, որ, տնտեսավարողների ու քաղաքացիների գործողություններով պայմանավորված՝ նախնական հաշվարկներով Երևանյան լճի ու Հրազդանի գետ առափնյա տարածքներում կա կուտակված մոտ 13 հազար տոննա աղբ:

«Հրազդան գետը և Երևանյան լիճը շատ կարևոր են մայրաքաղաքի համար, լուծում են ոչ միայն Երևանի ոռոգման խնդիրը, այլև մեծ նշանակություն ունեն շրջակա միջավայրի միկրոկլիմայի ձևավորման համար: Նշված հատվածներում առափնյա տարածքների մաքրման այս մեծամասշտաբ ծրագիրը՝ բուն մաքրման աշխատանքը, իրականացվելու է 2022 թվականին: Ներկայում նախագծման փուլն է»,- ասաց Գևորգ Կարապետյանը:

Հրազդան գետի և Երևանյան լճի ափամերձ հատվածներում մոտ 15 հա տարածքում առկա են վնասակար բույսեր: Գևորգ Կարապետյանը նշեց, որ այդ բույսերն աճում են թափոնների վրա ու տարեկան մեծ ծավալի ջուր են գոլորշիացնում: Սկզբնական շրջանում պետք է մաքրվեն այդ բոլոր հատվածները: Այնուհետև հավաքված աղբը տեսակավորվելու է և ուղարկվելու վերամշակման:

«Բուն մաքրման աշխատանքներից բացի, այդտեղ բարելավվելու են ենթակառուցվածքները: Մասնավորապես, տեղադրվելու են ճաղավանդակներ, իրականացվելու են աղբաորսիչ միջոցառումներ: Կատարվելու է գետնի հարթեցում, տեղադրվելու են լուսատուներ, որոնց արդյունքում տարածքներն ավելի հրապուրիչ կլինեն քաղաքացիների համար»,- ասաց Գևորգ Կարապետյանը:

 «Էկո աղբ» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Վահե Սալահյանը կարևորեց Երևանի քաղաքապետարանի կողմից նման մեծածավալ ծրագրերի իրականացումը: Նա ընդգծեց, որ ոլորտում համակարգային խնդիրները բազմաթիվ են, և պետական հատվածը, հասարակական կազմակերպություններն ու քաղաքացիները ձեռք ձեռքի տված կարող են գնալ լուծումների:

Լրահոս
Մենք ստիպված ենք պաշտպանել մեր շուկան․ Օվերչուկ
18:32
Մենք ստիպված ենք պաշտպանել մեր շուկան․ Օվերչուկ
ՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականը
17:26
ՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականը
Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել
17:10
Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել
Սոմալիլենդի ճանաչման հարցը Հայաստանի արտաքին օրակարգում չկա․ ԱԳՆ
16:11
Սոմալիլենդի ճանաչման հարցը Հայաստանի արտաքին օրակարգում չկա․ ԱԳՆ
Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով
15:17
Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով
ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Հեգսեթ
14:32
ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Հեգսեթ
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար և պատասխանել քննադատներին
12:46
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար և պատասխանել քննադատներին
Մեզ պետք են դիվանագիտական հաղթանակներ, ոչ թե խնդիրների խորացում. Արամ Վարդևանյան
12:13
Մեզ պետք են դիվանագիտական հաղթանակներ, ոչ թե խնդիրների խորացում. Արամ Վարդևանյան
ԿԶԵՀ-ի ընթացիկ պորտֆելը Հայաստանում կազմում է շուրջ 700 մլն դոլար
17:41
ԿԶԵՀ-ի ընթացիկ պորտֆելը Հայաստանում կազմում է շուրջ 700 մլն դոլար
Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի. ՀՀ նախագահ
16:18
Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի. ՀՀ նախագահ
Ցանկացած հեղափոխություն հնարավորություն է․ Նիկոլ Փաշինյան
15:11
Ցանկացած հեղափոխություն հնարավորություն է․ Նիկոլ Փաշինյան
Անցյալի մասին հարց չէ, այլ՝ ներկայի եւ ապագայի. Աթանեսյան
14:22
Անցյալի մասին հարց չէ, այլ՝ ներկայի եւ ապագայի. Աթանեսյան
Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը
13:12
Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
12:39
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով
16:53
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով