

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է Հրազդան գետի և Երևանյան լճի առափնյա տարածքներում մեծածավալ մաքրման աշխատանքներ իրականացնել:
«Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության փոխտնօրեն Գևորգ Կարապետյանը նշեց, որ խորհրդային տարիներից ի վեր Հրազդան գետում և Երևանյան լճում նման ծավալով մաքրման աշխատանքներ չեն իրականացվել: Մանրամասնելով անելիքները՝ Գևորգ Կարապետյանը տեղեկացրեց, որ, տնտեսավարողների ու քաղաքացիների գործողություններով պայմանավորված՝ նախնական հաշվարկներով Երևանյան լճի ու Հրազդանի գետ առափնյա տարածքներում կա կուտակված մոտ 13 հազար տոննա աղբ:
«Հրազդան գետը և Երևանյան լիճը շատ կարևոր են մայրաքաղաքի համար, լուծում են ոչ միայն Երևանի ոռոգման խնդիրը, այլև մեծ նշանակություն ունեն շրջակա միջավայրի միկրոկլիմայի ձևավորման համար: Նշված հատվածներում առափնյա տարածքների մաքրման այս մեծամասշտաբ ծրագիրը՝ բուն մաքրման աշխատանքը, իրականացվելու է 2022 թվականին: Ներկայում նախագծման փուլն է»,- ասաց Գևորգ Կարապետյանը:
Հրազդան գետի և Երևանյան լճի ափամերձ հատվածներում մոտ 15 հա տարածքում առկա են վնասակար բույսեր: Գևորգ Կարապետյանը նշեց, որ այդ բույսերն աճում են թափոնների վրա ու տարեկան մեծ ծավալի ջուր են գոլորշիացնում: Սկզբնական շրջանում պետք է մաքրվեն այդ բոլոր հատվածները: Այնուհետև հավաքված աղբը տեսակավորվելու է և ուղարկվելու վերամշակման:
«Բուն մաքրման աշխատանքներից բացի, այդտեղ բարելավվելու են ենթակառուցվածքները: Մասնավորապես, տեղադրվելու են ճաղավանդակներ, իրականացվելու են աղբաորսիչ միջոցառումներ: Կատարվելու է գետնի հարթեցում, տեղադրվելու են լուսատուներ, որոնց արդյունքում տարածքներն ավելի հրապուրիչ կլինեն քաղաքացիների համար»,- ասաց Գևորգ Կարապետյանը:
«Էկո աղբ» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Վահե Սալահյանը կարևորեց Երևանի քաղաքապետարանի կողմից նման մեծածավալ ծրագրերի իրականացումը: Նա ընդգծեց, որ ոլորտում համակարգային խնդիրները բազմաթիվ են, և պետական հատվածը, հասարակական կազմակերպություններն ու քաղաքացիները ձեռք ձեռքի տված կարող են գնալ լուծումների:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…