Հասարակություն

Բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագիրը պարզեցվել ու լրամշակվել է

Կառավարությունը վերջին նիստում փոփոխություններ է կատարել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերում՝ պարզեցնելով դրա իրականացման ընթացակարգերն ու պայմանները: Փոփոխությունները միտված են ընդլայնելու շահառուների շրջանակը:

Փոփոխություններից մեկով բարձրացվում է շահառուի տարիքային շեմը. եթե նախկինում 3 և ավելի երեխա ունեցող շահառուների տարիքային առավելագույն շեմը 25-ն էր, ապա այժմ այդ տարիքային շեմը բարձրացվել է մինչև 30: Այդ դեպքում աջակցության չափը կազմում է վարկի մնացորդային մայր գումարի 70 տոկոսը՝ մարզերում, և 35 տոկոսը՝ Երևան քաղաքում:

ԿՍԱԳՀ խորհրդական Գայանե Ղարագյոզյանը մանրամասներ է հայտնել ծրագրի մասին 1lurer.am-ի հետ զրույցում։

«Քանի որ ծրագիրը 1 տարի է, ինչ գործում է, մենք հնարավորություն ունեցանք վերլուծություններ կատարել: Արդյունքում  հասկացանք, որ ծրագրի շրջանակներում մինչ այսօր չենք ունեցել շահառու, որը կունենա 3 և ավելի երեխա, բայց տարիքը չի գերազանցի 25-ը: Հաշվի առնելով, որ ծրագրի այս դրույթը կենսունակ չէ, որոշվեց տարիքային շեմը բարձրացնել»,- ասաց Ղարագյոզյանը:

Թիվ 1

Recent Posts

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

3 minutes ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

26 minutes ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

41 minutes ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

50 minutes ago

Թրամփը Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում պատերազմն ավարտելու հարցը

Կայացել է ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը, որից հետո նախագահ Թրամփն իր Truth Social կայքում…

1 hour ago

Քննարկվել են ՀՀ-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր

Մարտի 14-ին աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է…

1 hour ago