2021-07-21
Ինժեներասակրավորային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ
Անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու նպատակով 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում հուլիսի 21-ին ինժեներասակրավորային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ։
ՊՆ-ն տեղեկացնում է, որ կատարվել են ականապատման, ականազերծման, ականների պայթեցման գործնական առաջադրանքներ, ուսումնասիրվել են ժամանակակից ականորսիչներն ու ականազերծման լրակազմերը։
Նմանատիպ Նյութեր