Կրթություն
23.07.2021

Մեկնարկել է եկամտային հարկից ուսման վարձի փոխհատուցման գործընթացը. ՊԵԿ

Մեկնարկել է եկամտային հարկից ուսման վարձի փոխհատուցման գործընթացը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի թիվ 1035-Ն որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկով՝ ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողները կարող են իրենց ուսման վարձը փոխհատուցել եկամտային հարկից։ Այն տրվում է աշխատող ուսանողի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով:

Ուսման վարձի փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել վարձու աշխատող հանդիսացող սովորող (ուսանող) ֆիզիկական անձինք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, միայն մեկ մասնագիտություն ձեռք բերելու համար:

Եկամտային հարկի հաշվարկման և վճարման հաշվետու նույն ժամանակաշրջանում ուսման վարձի փոխհատուցման և ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձից միաժամանակ օգտվելու իրավունք ունեցող ֆիզիկական անձը կարող է օգտվել դրանցից միայն մեկից:

Վճարված ուսման վարձավճարի չափով առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման համար ուսանողը հարկային մարմին պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը․
1) ՀՀ ՊԵԿ նախագահի 25․12․2020թ․ N 1240-Լ հրամանով սահմանված ձևի դիմում,
2) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատության հետ կնքված պայմանագրի պատճենը,
3) ուսանողի անձը հաստատող փաստաթուղթ` ՀՀ քաղաքացու անձնագիրը կամ նույնականացման քարտը,
4) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, 
5) ուսումնական հաստատության ղեկավարի կողմից տրամադրված տեղեկանք՝ ուսանողի մասնագիտության, կրթական աստիճանի, կուրսի, ինչպես նաև տվյալ մասնագիտության  համար սահմանված և վճարված տարեկան ուսման վարձավճարի չափի վերաբերյալ։

Հետագա հաշվետու տարիներին վճարված եկամտային հարկի գումարները վերադարձնելու համար ուսանողը հարկային մարմին պետք է ներկայացնի եկամտային հարկի վերադարձման համար հարկային մարմնի կողմից սահմանված ձևի դիմում, ինչպես նաև վճարված տարեկան ուսման վարձի չափի վերաբերյալ ուսումնական հաստատության ղեկավարի կողմից տրամադրված տեղեկանք, եթե մինչև այդ ներկայացված մյուս տեղեկատվությունը մնացել է անփոփոխ:

Անհրաժեշտ փաստաթղթերը հարկային մարմին են ներկայացվում ուսումնական տարվա ավարտից հետո՝ երեք ամսվա ընթացքում։ Ուսումնական տարին հաջողությամբ ավարտված համարելու համար անհրաժեշտ բոլոր քննություններն ուսումնական տարվա ավարտից հետո հանձնելու դեպքում՝ փաստաթղթերը հարկային մարմին են ներկայացվում ուսումնական տարվա ավարտից հետո՝ 6 ամսվա ընթացքում:

Եկամտային հարկի վերադարձման մերժման հիմքերի բացակայության դեպքում ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման գործառույթ իրականացնող ստորաբաժանումը դիմումը ներկայացնելուն հաջորդող ութ աշխատանքային օրվա ընթացքում կազմում է վերադարձվող գումարի վերաբերյալ հարկային մարմնի կողմից սահմանված ձևի եզրակացություն և ուղարկում է հարկային մարմնի՝ եկամտային հարկի վերադարձման գործառույթ իրականացնող ստորաբաժանում՝ եզրակացությունների հիման վրա վերադարձը, օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, կատարելու հանգամանքներն ստուգելու և հաշվառում իրականացնելու համար: 
Կատարվող վերադարձը հարկային մարմնի՝ եկամտային հարկի վերադարձման գործառույթ իրականացնող ստորաբաժանման կողմից ընդունվելու դեպքում ոչ ուշ, քան եզրակացությունն ստանալու օրվան հաջորդող ութերորդ աշխատանքային օրը գանձապետարան է ներկայացվում վճարման հանձնարարական:
Հանձնարարականը ներկայացվելու օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, վերադարձվող գումարը փոխանցվում է ուսանողի բանկային հաշվին: 

Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց` ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2020թ․ հուլիսի 3-ի թիվ 1125-Ն որոշմամբ։

Լրահոս
Մենք ստիպված ենք պաշտպանել մեր շուկան․ Օվերչուկ
18:32
Մենք ստիպված ենք պաշտպանել մեր շուկան․ Օվերչուկ
ՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականը
17:26
ՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականը
Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել
17:10
Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել
Սոմալիլենդի ճանաչման հարցը Հայաստանի արտաքին օրակարգում չկա․ ԱԳՆ
16:11
Սոմալիլենդի ճանաչման հարցը Հայաստանի արտաքին օրակարգում չկա․ ԱԳՆ
Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով
15:17
Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով
ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Հեգսեթ
14:32
ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Հեգսեթ
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար և պատասխանել քննադատներին
12:46
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար և պատասխանել քննադատներին
Մեզ պետք են դիվանագիտական հաղթանակներ, ոչ թե խնդիրների խորացում. Արամ Վարդևանյան
12:13
Մեզ պետք են դիվանագիտական հաղթանակներ, ոչ թե խնդիրների խորացում. Արամ Վարդևանյան
ԿԶԵՀ-ի ընթացիկ պորտֆելը Հայաստանում կազմում է շուրջ 700 մլն դոլար
17:41
ԿԶԵՀ-ի ընթացիկ պորտֆելը Հայաստանում կազմում է շուրջ 700 մլն դոլար
Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի. ՀՀ նախագահ
16:18
Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի. ՀՀ նախագահ
Ցանկացած հեղափոխություն հնարավորություն է․ Նիկոլ Փաշինյան
15:11
Ցանկացած հեղափոխություն հնարավորություն է․ Նիկոլ Փաշինյան
Անցյալի մասին հարց չէ, այլ՝ ներկայի եւ ապագայի. Աթանեսյան
14:22
Անցյալի մասին հարց չէ, այլ՝ ներկայի եւ ապագայի. Աթանեսյան
Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը
13:12
Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
12:39
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով
16:53
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով