Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի բնակարան-արվեստանոց

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Հակոբ Հակոբյանի բնակարան-արվեստանոց:

Մեծանուն նկարչի այրու՝ տիկին Մարիի և դստեր՝ Նորայի ուղեկցությամբ Հանրապետության նախագահը դիտել է նկարչի կտավներն ու յուրահատուկ քանդակները։ «Շատ եմ սիրում Հակոբի գործերը: Դրանց մեջ հանգստություն կա»,- նշել է նախագահ Սարգսյանը՝ հավելելով՝ Հակոբ Հակոբյանը բացառիկ արվեստագետ էր։

Արմեն Սարգսյանը ծանոթացել է մեծանուն նկարչի ստեղծագործական ժառանգության հետ կապված ծրագրերին։ Նկարչի դուստրը պատմել է Հակոբ Հակոբյանի թանգարան ունենալու երազանքի մասին: «Հայաստանի ուժը գիտության և մշակույթի մեջ է: Մենք մկանային և ուժային երկիր չենք եղել: Մեր ամբողջ մշակույթը շատ հոգևոր, աննյութական է: Մեր ուժը, մեր հմայքն աշխարհի համար մեր հոգևոր գեղեցկությունը ցուցադրելն ու դրանով ապրեցնելն է»,- նշել է նկարչի դուստրը:

Հանրապետության նախագահը և նկարչի ընտանիքի անդամները համակարծիք են եղել, որ Հակոբ Հակոբյանի թանգարանը մշակութային մեծ արժեք կդառնա մեր երկրի համար:

Նկարչի այրին՝ տիկին Մարին նշել է, որ պատիվ է հյուրընկալել Հանրապետության նախագահին և վաղեմի բարեկամին: «Շատ եմ սիրում իմ երկիրն ու իմ ժողովրդին: Կարևորը, որ սերունդները լավ ապրեն մեր երկրում, մնան և ստեղծագործեն իրենց հայրենիքում»,- ասել է նա:

Արմեն Սարգսյանը պատմել է Հանրապետության նախագահի նստավայրում մշակութային տարբեր միջոցառումներ կազմակերպելու իր նախաձեռնության մասին, որի շրջանակում ցանկություն կա ներկայացնելու նաև մեր մեծերի գործերը: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ իր նախաձեռնության նպատակը մեկն է՝ կրկին հիշել մեր մեծ արվեստագետներին, որոնք հսկայական հետք են թողել, և որոնց ստեղծագործությունները մեծ արժեք են ներկայացնում. Հակոբ Հակոբյանն առաջիններից է լավագույնների շարքում:

editors

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

2 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

3 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

4 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

6 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

6 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

7 hours ago