Ուղիղ 10 օր հետո իր աշխատանքն է սկսելու նոր խորհրդարանը: Ընդդիմության հետ աշխատանքի պատկերացումների շուրջ ՀԺ-ն զրուցել ենք գործող խորհրդարանի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով որպես եզդի համայնքի ներկայացուցիչ նոր խորհրդարանի կազմում ընդգրկված Ռուստամ Բաքոյանի հետ.
– Պարոն Բաքոյան, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ համագործակցության առաջարկ արեց խորհրդարանական ընդդիմությանը: «Հայաստան» դաշինքից արձագանքում են, որ մերժում են համագործակցությունը: Նրանք հիշեցնում են, որ նույն Փաշինյանը քարոզարշավի ընթացքում մուրճը ձեռքին սպառնում էր իրենց, հիմա էլ իրենց համախոհները ազատությունից զրկված են: Ընդամենը մի քանի օրից նոր խորհրդարանը սկսում է աշխատանքը: Ինչպե՞ս եք պատկերացնում ընդդիմության հետ աշխատանքն այս պայմաններում:
– Մենք գնում ենք խորհրդարան՝ եկող 5 տարիներին աշխատելու, ունենք նախընտրական ծրագիր, ունենք ռազմավարություն, որով առաջ ենք շարժվելու: Այդ ճանապարհին ընդդիմությունը կցանկանա մեզ հետ աշխատել՝ թող աշխատի, չի ցանկանա՝ իրենց որոշումն է: Մեզ չի խանգարելու ընդդիմության մոտեցումը՝ մեր գործն անել: Եթե այս ընթացքում ընդդիմությունը հասկացավ, որ ժողովուրդն արդար ընտրությունների արդյունքում մեզ տվել է իր քվեի մեծամասնությունը, ապա խոհեմ կգտնվեն, կգան աշխատանքի եւ չեն գա խանգարելու:
– Դեռ նոր Ազգային ժողովը չկազմավորված՝ արդեն կան կարծիքներ, որ այն 5 տարվա կյանք չի ունենալու: Եթե հիշում եք՝ Ռոբերտ Քոչարյանն էլ ասում էր, որ այս խորհրդարանը մեկուկես տարվա կյանք է ունենալու: Ըստ ձեզ ինչո՞վ են պայմանավորված նման կանխատեսումները:
– Ինչ վերաբերում է ընդդիմադիրների նման ախորժակին, ապա եւս մեկ անգամ պետք է իրենց ու իրենց քաղաքական առաջնորդին հիշեցնել, որ իր շուրջ ձեւավորված փուչիկը տրաքեց հունիսի 20-ին: Այս ընթացքում իրենք իրենց ահռելի ֆինանսական ռեսուրսներով ստեղծել էին այդ միֆը կամ փուչիկը, որ իրենք ձայների մեծամասնությամբ գալու են իշխանության: Այդ անձանց ժողովուրդը հստակ իրենց տեղը ցույց տվեց եւ նրանք պետք է համակերպվեն իրականության հետ, գնան այն ճանապարհով, որը ժողովուրդը թելադրել է: Եթե իրենց կառավարման տարիներին իրենց կամքով են շարժվել, ապա ցավում եմ իրենց համար, որ ի շնորհիվ ժողովրդի իրենք չեն կարող շարունակել ոչ օրինական գործողությունները: Հիմա լինելու են օրինականության դաշտում եւ դրանից դուրս ինչ քայլի էլ գնան՝ պողպատե մանդատի են հանդիպելու, հանդիպելու են պողպատե պատնեշի, որը ստեղծել է ժողովուրդը:
Ժամկետների շուրջ այդ հայտարարությունները զուտ իրենց պարտությունը ինչ-որ կերպ արդարացնելու փորձ է. նրանք պետք է փորձեն ընտրողների առջեւ հիմնավորել իրենց կարգավիճակը, ապագայի նկատմամբ տեսլականը:
Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուրում։
Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: «Հսկող դատախազի կողմից հանրային…
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 144-ի, շուրջ 700 մարդ վիրավորվել է, հայտնում…
Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը։ «Հսկող դատախազի կողմից…
Մհեր Շիրինյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից. հրամանագիրը…
Ֆասթեքի աջակցությամբ իրականացվող «Ապագայի տնտեսությունը» խորագրով համաժողովն այս տարի ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ այցելելով նաև…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է առողջապահության և այլ ոլորտներում գործունեություն ծավալող Rotary International կազմակերպության նախագահ…