

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Արման Բաբաջանյանը պարտավորվել է 5 օրվա ընթացքում ներողություն խնդրել ՀՅԴ-ականներից։
Վճիռը՝ ստորև։
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության, Իշխան Վաչիկի Սաղաթելյանի, Աշոտ Ժորայի Սիմոնյանի, Սիմոն Անդունի Սիմոնյանի, Շաղիկ Հրայրի Մարուխեանի, Արմենուհի Ստեփանի Կյուրեղյանի, Լիլիթ Սերյոժայի Գալստյանի, Միքայել Վաղինակի Մանուկյանի, Արթուր Լևոնի Խաչատրյանի, Հակոբ Աղասու Մաթիլյանի, Տարոն Արտաշի Տոնոյանի և Արծվիկ Գարեգինի Մինասյանի՝ ի դեմս լիազոր ներկայացուցիչ Հայկուհի Սեդրակյանի, հայցն ընդդեմ Արման Շամիրի Բաբաջանյանի՝ վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և փոխհատուցում վճարելու, զրպարտության համար փոխհատուցում վճարելու պահանջների մասին, բավարարել:
Պարտավորեցնել պատասխանող Արման Շամիրի Բաբաջանյանին սույն գործով դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ օրացուցային օրվա ընթացքում հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվորներից վիրավորական արտահայտությունների համար www.facebook.com («Ֆեյսբուք») սոցիալական կայքի՝ պատասխանող Արման Բաբաջանյանին պատկանող պաշտոնական էջի (https:// www.facebook.com/babajanyana/) միջոցով ուղիղ եթեր դուրս գալու,
– ուղիղ եթերի ընթացքում հետևյալ տեքստով ներողություն խնդրելու
«Հարգելի հետևորդներ,
06.12.2019թ. ՀՀ Ազգային Ժողովի ամբիոնից «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության վերաբերյալ ունեցած ելույթումս տեղ գտած վիրավորական արտահայտությունների համար ներողություն եմ խնդրում «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունից, ինչպես նաև կուսակցության Գերագույն մարմնի բոլոր անդամներից»,
– ուղիղ եթերի տեսանյութը «Ներողություն եմ խնդրում «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունից, ինչպես նաև կուսակցության Գերագույն մարմնի բոլոր անդամներից» վերնագրելու և
– ուղիղ եթերի տեսանյութը www.facebook.com («Ֆեյսբուք») սոցիալական կայքի՝ պատասխանող Արման Բաբաջանյանին պատկանող պաշտոնական էջում (https://www.facebook.com/babajanyana/) պահպանելու եղանակով:
Իսկ www.facebook.com («Ֆեյսբուք») սոցիալական կայքի՝ պատասխանող Արման Բաբաջանյանին պատկանող պաշտոնական էջի միջոցով ներողություն խնդրելու անհնարինություն առաջանալու դեպքում պարտավորեցնել պատասխանողին սույն գործով դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ օրացուցային օրվա ընթացքում հրավիրել մամուլի ասուլիս առնվազն թվով չորս ՀՀ ողջ տարածքում հեռարձակվող հեռուստատեսային ալիքների լրագրողների մասնակցությամբ և հետևյալ տեքստով ներողություն խնդրել
«Հարգելի ներկաներ և ասուլիսին հետևողներ,
06.12.2019թ. ՀՀ Ազգային Ժողովի ամբիոնից «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության վերաբերյալ ունեցած ելույթումս տեղ գտած վիրավորական արտահայտությունների համար ներողություն եմ խնդրում «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունից, ինչպես նաև կուսակցության Գերագույն մարմնի բոլոր անդամներից»:
Պատասխանող Արման Շամիրի Բաբաջանյանից հօգուտ հայցվորներ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության, Իշխան Վաչիկի Սաղաթելյանի, Աշոտ Ժորայի Սիմոնյանի, Սիմոն Անդունի Սիմոնյանի, Շաղիկ Հրայրի Մարուխեանի, Արմենուհի Ստեփանի Կյուրեղյանի, Լիլիթ Սերյոժայի Գալստյանի, Միքայել Վաղինակի Մանուկյանի, Արթուր Լևոնի Խաչատրյանի, Հակոբ Աղասու Մաթիլյանի, Տարոն Արտաշի Տոնոյանի և Արծվիկ Գարեգինի Մինասյանի բռնագանձել 1 ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում:
Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 15 օր հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից տասնհինգօրյա ժամկետում:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…