Հայաստան
27.07.2021

Հայկ Չոբանյանը մասնակցել է «Ձեռներեցության աշխարհի գավաթ 2021»-ի Հայաստանի ազգային եզրափակչին

Հայկ Չոբանյանը մասնակցել է «Ձեռներեցության աշխարհի գավաթ 2021»-ի Հայաստանի ազգային եզրափակչին

Երևանի «Սիներջի» բիզնես կենտրոնում տեղի է ունեցել «Ձեռներեցության աշխարհի գավաթ 2021»-ի Հայաստանի ազգային եզրափակիչ մրցույթը, որին մասնակցել է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը։ 

Նախարարի պաշտոնակատարը, ողջունելով մրցույթին մասնակցող բոլոր նորաստեղծ ընկերություններին, ասել է.

«Այս միջոցառման մասնակից լինելն արդեն իսկ հաջողություն է: Հուսով եմ, որ բոլորդ կգտնեք հաջողության  ձեր ճանապարհը: Դուք արդեն շահել եք և մաս կազմում մեր իրական էկոհամակարգի և, հուսով եմ, որ մոտ ապագայում բոլորիդ կտեսնենք ձեր գրասենյակներում՝ քննարկելիս  հաջողության պատմությունները: Համոզված եմ, որ, այո՛, գործընթացն առաջ կգնա Հայաստանում»: 

Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսը, ՀԱՀ֊ի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) տնօրեն, պրոֆեսոր Մայքլ Քուչաքջյանը, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը և այլոք։ 

Հիմնական ելույթներին հաջորդել է կլոր սեղան քննարկումը, որի ընթացքում վեց մասնակիցներ կիսվել են իրենց գաղափարներով՝ «Ինչպե՞ս արագացնել ստարտափ էկոհամակարգի հասունացման գործընթացը Հայաստանում» թեմայի շուրջ: 

«Ձեռներեցության աշխարհի գավաթին» ներկայացված ավելի քան 100 հայտերից ազգային եզրափակիչ էին անցել հետևյալ տասներկու թիմերը՝ MedPoint Technologies, SmartClick, Revalcon, Cyber Tech, rBlock, Zoomerang (Zoom Apps), Heltun, Tactun (RAFA Solutions), Robodel, Mr.Fast, Streameal, Denovo Sciences, որոնցից հաղթող ճանաչվեցին Denovo Sciences-ը ($ 20,000) և Zoomerang-ը ($ 20,000)։ 

Այսպիսով՝ Հայաստանը EWC Accelerates 2-րդ փուլին հանդես կգա երկու ստարտափով, որին կհաջորդի EWC գլոբալ եզրափակիչը: Robodel-ը ճանաչվել է գաղափար (idea-stage) փուլի  հաղթող, իսկ  MedPoint Technologies-ը՝ վաղ փուլի (early-stage) հաղթող, յուրաքանչյուր թիմին տրամադրվել է $10,000 մրցանակ։ 

Մրցակցող թիմերի համար ներկայացված հիմնական ուղղություններն էին մեծածավալ տվյալներ (Big Data), արհեստական բանականություն (AI), բջջային հավելվածներ, ծրագրային ապահովումը որպես ծառայություն (SAAS), ձեռնարկությունների ծրագրային ապահովում, առողջություն և բարեկեցություն: 

Ազգային եզրափակչի ժյուրին բաղկացած էր վեց անդամներից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Granatus Ventures-ի համահիմնադիր և ղեկավար գործընկեր Մանուկ Հերգնյանը, FAST-ի համահիմնադիր Արթուր Ալավերդյանը, Synergy International Systems-ի գործադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, Podcastle-ի գործադիր տնօրեն և հիմնադիր Արտավազդ Երիցյանը և SoftConstuct-ի ներկայացուցիչ Ինգա Վարդանյանը: Ամբողջ աշխարհից լավագույն 100 ստարափները կուղևորվեն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադ՝ մասնակցելու EWC Accelerates ծրագրին և մրցելու արդեն EWC գլոբալ եզրափակչին։ 

Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) հանդիսանում է մրցույթի Հայաստանի ազգային կազմակերպիչը, իսկ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝  համակազմակերպիչը։

Լրահոս
Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի կալանքը փոխարինվեց տնային կալանքով
17:02
Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի կալանքը փոխարինվեց տնային կալանքով
Այո, ես եմ ասել՝ «Արցախը Հայաստան է և վերջ», և դրա արդյունքում ենք հասել էս կետին․ Նիկոլ Փաշինյան
16:46
Այո, ես եմ ասել՝ «Արցախը Հայաստան է և վերջ», և դրա արդյունքում ենք հասել էս կետին․ Նիկոլ Փաշինյան
Իջևանի Գետահովիտում կկառուցվի ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ
16:26
Իջևանի Գետահովիտում կկառուցվի ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ
Մինչև 5 հազար տոննա սոխի ներմուծումը կազատվի մաքսատուրքից
16:14
Մինչև 5 հազար տոննա սոխի ներմուծումը կազատվի մաքսատուրքից
Կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում համակարգային առումով շարունակում է մնալ խնդրահարույց․ ՄԻՊ
16:01
Կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում համակարգային առումով շարունակում է մնալ խնդրահարույց․ ՄԻՊ
Անդրադարձ է եղել Հայաստան–ԵՄ գործընկերության օրակարգին
15:51
Անդրադարձ է եղել Հայաստան–ԵՄ գործընկերության օրակարգին
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 164-ի
15:33
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 164-ի
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
15:24
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
ՀՀ-ում ձևավորվում է կուսակցապետություն․ Վարդևանյան
14:48
ՀՀ-ում ձևավորվում է կուսակցապետություն․ Վարդևանյան
TRIPP նախագծի իրականացման համար քաղաքական և ֆինանսական խոչընդոտներ չկան. Փաշինյան
14:37
TRIPP նախագծի իրականացման համար քաղաքական և ֆինանսական խոչընդոտներ չկան. Փաշինյան
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել առողջապահության նախարարությունը. Ավանեսյան
14:16
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել առողջապահության նախարարությունը. Ավանեսյան
ԱՄՆ-ն ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ, սակայն ոչ ամեն գնով․ Ռուբիո
14:01
ԱՄՆ-ն ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ, սակայն ոչ ամեն գնով․ Ռուբիո
ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր մեր առաջ չենք դրել. վարչապետ
13:38
ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր մեր առաջ չենք դրել. վարչապետ
Գործող իշխանության օրոք արդարադատությունից որևէ ակնկալիք ունենալ չի կարելի. Աբրահամյան
13:17
Գործող իշխանության օրոք արդարադատությունից որևէ ակնկալիք ունենալ չի կարելի. Աբրահամյան
Կառավարության կազմում փոփոխություններ չեմ նախատեսում. Նիկոլ Փաշինյան
13:05
Կառավարության կազմում փոփոխություններ չեմ նախատեսում. Նիկոլ Փաշինյան