Սպաների մասնագիտական գիտելիքները ստուգելու նպատակով հուլիսի 26-27-ը 4-րդ զորամիավորումում անցկացվել են զենիթահրթիռային մարտկոցների հրամանատարների հավաք-պարապմունքներ:
ՊՆ-ն նշում է, որ զինծառայողներին ուսուցանվել են ժամանակակից պատերազմի ժամանակ հակաօդային պաշտպանության միջոցների գործողությունները։
Հավաքի մասնակիցները ստուգարքներ են հանձնել մասնագիտական առարկաներից։