Բնապահպանություն
27.07.2021

Կարճ ժամանակում հանրությանը տեսանելի կլինի Անտառային կոմիտեի արագ արձագանքման խմբի գործունեությունը. Ռոմանոս Պետրոսյան

Կարճ ժամանակում հանրությանը տեսանելի կլինի Անտառային կոմիտեի արագ արձագանքման խմբի գործունեությունը. Ռոմանոս Պետրոսյան

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրել է, որ այսօր խորհրդակցություն է անցկացրել անտառային հողերի՝ օրենքով սահմանված նպատակներով օգտագործման տալու կարգի և վարձավճարների, ինչպես նաև անտառային ծառայություն ստեղծելու վերաբերյալ: 

Խորհրդակցությանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Գ․ Գուլյանը, ՇՄՆ անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Ա․ Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պ․ Ցուգունյանը, մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ 

«Քննարկել ենք անտառային հողերը իրավաբանական և ֆիզիկական անձանց վարձակալության տալու պայմանները, իրավական կարգավորումները, ինչպես նաև բնապահպանական, սանիտարական նորմերի խստագույն պահպանման անհրաժեշտությունը։ Անտառային հողերի օգտագործման համար սահմանվելու են հստակ չափորոշիչներ, որոնց բավարարելու դեպքում միայն տնտեսվարողը կարող է կնքել վարձակալության պայմանագիր։ 

Նախատեսվում է մոտ ապագայում Անտառային կոմիտեի կազմում ստեղծել արագ արձագանքման խումբ, որը ըստ անհրաժեշտության անտառային հողերում շաբաթվա բոլոր օրերին 24-ժամյա պատշաճ հսկողություն կիրականացնի։ Քննարկել ենք ծառայության ստեղծման մանրամասները, հայտնել եմ ակնկալիքներս ծառայությունից․ այն պետք է օժտված լինի անտառների պահպանությունը իրականացնելու ամբողջական գործիքակազմով և լիարժեք իրացնի իրեն տրված մանդատը։ 

Ծառայությունը միտված է մի շարք այլ գերատեսչությունների և իրավապահ մարմինների սերտ փոխգործակցությամբ հսկողություն իրականացնելու նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի՝ ծառայությունների պատշաճ կատարման նկատմամբ և իր գործունեությամբ նպաստելու անտառային պաշարների արդյունավետ օգտագործման և կայուն կառավարման պետական ծրագրերի իրականացմանը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ռոմանոս Պետրոսյանը:

Լրահոս
Մենք ստիպված ենք պաշտպանել մեր շուկան․ Օվերչուկ
18:32
Մենք ստիպված ենք պաշտպանել մեր շուկան․ Օվերչուկ
ՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականը
17:26
ՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականը
Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել
17:10
Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել
Սոմալիլենդի ճանաչման հարցը Հայաստանի արտաքին օրակարգում չկա․ ԱԳՆ
16:11
Սոմալիլենդի ճանաչման հարցը Հայաստանի արտաքին օրակարգում չկա․ ԱԳՆ
Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով
15:17
Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով
ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Հեգսեթ
14:32
ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Հեգսեթ
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար և պատասխանել քննադատներին
12:46
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար և պատասխանել քննադատներին
Մեզ պետք են դիվանագիտական հաղթանակներ, ոչ թե խնդիրների խորացում. Արամ Վարդևանյան
12:13
Մեզ պետք են դիվանագիտական հաղթանակներ, ոչ թե խնդիրների խորացում. Արամ Վարդևանյան
ԿԶԵՀ-ի ընթացիկ պորտֆելը Հայաստանում կազմում է շուրջ 700 մլն դոլար
17:41
ԿԶԵՀ-ի ընթացիկ պորտֆելը Հայաստանում կազմում է շուրջ 700 մլն դոլար
Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի. ՀՀ նախագահ
16:18
Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի. ՀՀ նախագահ
Ցանկացած հեղափոխություն հնարավորություն է․ Նիկոլ Փաշինյան
15:11
Ցանկացած հեղափոխություն հնարավորություն է․ Նիկոլ Փաշինյան
Անցյալի մասին հարց չէ, այլ՝ ներկայի եւ ապագայի. Աթանեսյան
14:22
Անցյալի մասին հարց չէ, այլ՝ ներկայի եւ ապագայի. Աթանեսյան
Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը
13:12
Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
12:39
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով
16:53
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով