ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրել է, որ այսօր խորհրդակցություն է անցկացրել անտառային հողերի՝ օրենքով սահմանված նպատակներով օգտագործման տալու կարգի և վարձավճարների, ինչպես նաև անտառային ծառայություն ստեղծելու վերաբերյալ:
Խորհրդակցությանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Գ․ Գուլյանը, ՇՄՆ անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Ա․ Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պ․ Ցուգունյանը, մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
«Քննարկել ենք անտառային հողերը իրավաբանական և ֆիզիկական անձանց վարձակալության տալու պայմանները, իրավական կարգավորումները, ինչպես նաև բնապահպանական, սանիտարական նորմերի խստագույն պահպանման անհրաժեշտությունը։ Անտառային հողերի օգտագործման համար սահմանվելու են հստակ չափորոշիչներ, որոնց բավարարելու դեպքում միայն տնտեսվարողը կարող է կնքել վարձակալության պայմանագիր։
Նախատեսվում է մոտ ապագայում Անտառային կոմիտեի կազմում ստեղծել արագ արձագանքման խումբ, որը ըստ անհրաժեշտության անտառային հողերում շաբաթվա բոլոր օրերին 24-ժամյա պատշաճ հսկողություն կիրականացնի։ Քննարկել ենք ծառայության ստեղծման մանրամասները, հայտնել եմ ակնկալիքներս ծառայությունից․ այն պետք է օժտված լինի անտառների պահպանությունը իրականացնելու ամբողջական գործիքակազմով և լիարժեք իրացնի իրեն տրված մանդատը։
Ծառայությունը միտված է մի շարք այլ գերատեսչությունների և իրավապահ մարմինների սերտ փոխգործակցությամբ հսկողություն իրականացնելու նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի՝ ծառայությունների պատշաճ կատարման նկատմամբ և իր գործունեությամբ նպաստելու անտառային պաշարների արդյունավետ օգտագործման և կայուն կառավարման պետական ծրագրերի իրականացմանը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ռոմանոս Պետրոսյանը:
Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…