Պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը հայտարարություն է տարածել, որում ասված է․
Հարգելի հայրենակիցներ,Ինչպես միշտ, այնպես էլ այսօր ՀՀ ԱՆ «Պրոֆ․Ռ․Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն»-ի Արյան բանկի պաշարները բավարար են ազգաբնակչության կարիքները հոգալու համար։ Հարկ է նշել սակայն, որ կանոնավոր արյունատվությունը խրախուսվում է․ արյան փոխներարկում կարող է անհրաժեշտ լինել յուրաքանչյուրիս՝ ցանկացած պահի։