ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով մեկնել է Գեղարքունիքի մարզ։
Արման Թաթոյանը Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի եւ մարզպետարանի ներկայացուցչի ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Բնակիչները Պաշտպանին են ներկայացրել իրենց հուզող խնդիրները։