Հայաստան
29.07.2021

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հայտարարություն է տարածել

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հայտարարություն է տարածել

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է․

«Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի հանցագործ բռնապետության կողմից Հայաստանի սահմանային տարբեր հատվածներում այլեւս պարբերական բնույթ ստացած՝ կյանքեր խլող սադրանքների, զինված բախումների հրահրման ֆոնին Հայաստանի Հանրապետությունը պարտադրված է դիմելու Ռուսաստանի Դաշնությանը, որպեսզի հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով տեղակայվեն ռուս սահամանապահների հենակետեր։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում հնչեցրեց հայտարարություն, որով քննադատության ենթարկելով Ալիեւի ռեժիմի կողմից տարվող՝ տարածաշրջանային եւ եվրոպական խաղաղությունը, անվտանգությունը եւ ապագան վտանգող քաղաքականությունը։ Միեւնույն ժամանակ, նա շրջանցեց դրանում Ռուսաստանի ծանրակշիռ գործոնն այն ամենում, ինչն իրողություններ է ձեւավորում մեր տարածաշրջանում, որոնցում առանցքայինը՝ Ադրբեջանի լկտիությունն է եւ ցինիզմը, եւ հրապարակայնորեն առաջարկեց Մոսկվային՝ Հայաստանի չորս սահմաններից երեքի փաստացի հանձնում Ռուսաստանին՝ ի դիմաց ռազմական բախումների և սպառնալիքի դադարեցման։

Համոզված ենք, որ Ալիեւի կոռումպացված բռնապետությունն իրեն այդ աստիճանի անբռնազբոս չէր դրսեւորի, եթե իր հաշվարկներում չունենար․

ա/ Ռուսաստանի Դաշնության լռակյաց խրախուսումը եւ ՀԱՊԿ կոչված դաշինքի փաստացի հրաժարումն իր կողմից ստանձնած պարտավորություններից Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ պաշտոնական Երեւանի կողմից դրսեւորվող կրավորական կեցվածքի ֆոնին, պայմանավորված վախերով Մոսկվայի հնարավոր բիրտ եւ անօրեն քայլերի նկատմամբ;

բ/ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետության ղեկավարության կաշկանդվածությունը՝ համարժեք, երկրի շահերից բխող՝ հակազդող ռազմաքաղաքական մարտավարություն եւ ռազմավարություն կառուցելու եւ կիրառելու գործում, կապված ռուսական կողմի անթաքույց եւ անօրինական ճնշումների հետ;

գ/ Պաշտոնական Երեւանի՝ արտաքին քաղաքականությունների բազմազանեցման գաղափարի իսպառ մերժումը, ինչը նույնպես պայմանավորված է Մոսկվայի կողմից ճնշումներով, այդ թվում՝ Հայաստանի դեմ եւ երկրի ներսում հիբրիդային պատերազմ մղող հինգերորդ շարասյան եւ տեղեկատվական դիվերսիաների ամենացինիկ և անթաքույց օգտագործմամբ։

Այսու, Հանուն Հանրապետության Կուսակցությունը խստորեն դատապարտում է Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետության դեմ վարվող քաղաքականությունը եւ կոչ է անում ՀՀ կառավարությանը՝ զերծ մնալ վտանգավոր պատրանքից, թե սահմանների անվտանգությունը կարելի է ձեռք բերել երկրի ինքնիշխանության զիջմամբ։

Հանուն Հանրապետության Կուսակցությունն անընդունելի է համարում գործադիր իշխանության կողմից ցանկացած նահանջ Հայաստանի Անկախության Հռչակագրից (1990), Հայաստանի Հանրապետության Անկախության հանրաքվեի արդյունքներից (1991), մեր պետության սահմանադրական կարգի հիմունքները սահմանող՝ ՀՀ Սահմանադրության Հոդված 1-ից, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, եւ Հոդված 2-ից, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ ցանկացած իշխանություն օժտված չէ մանդատով՝ պարտադրանքի ներքո հանձնելու ինքնիշխանությունը օտարին։

Հանուն Հանրապետության Կուսակցությունը կոչ է անում այս բախտորոշ հարցում համախոհ քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը եւ անհատ քաղաքացիներին․- մերժե՛լ մեզ պարտադրվող՝ մեր պետականությանն ուղղակի սպառնացող դավադիր ծրագիրը- միատեղելով Հայաստանի, հայության եւ նրա իրական բարեկամ ժողովուրդների և պետությունների ողջ ներուժը՝ հրատապ կարգով ձեռնամուխ լինել Հայաստանի Հանրապետության քաղաքականությունների բազմազանեցմանը, լիարժեքորեն իրացնել մեր՝ անկախ եւ ինքնիշխան պետության իրավունքները՝ ԵԱՀԿ-ում, ՄԱԿ ԱԽ-ում և բոլոր հնարավոր այլ միջազգային հարթակներում»։

։ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՊԴ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄԻՆ

Լրահոս
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
Մանուչարյանների ընտանեկան բիզնեսը՝ հարկային գործի կենտրոնում․ գազալցակայանները փակվել են
16:54
Մանուչարյանների ընտանեկան բիզնեսը՝ հարկային գործի կենտրոնում․ գազալցակայանները փակվել են
ՀՀ-ում օգոստոսին աշխատատեղերի բացարձակ ռեկորդային թիվ է արձանագրվել․ վարչապետ
16:46
ՀՀ-ում օգոստոսին աշխատատեղերի բացարձակ ռեկորդային թիվ է արձանագրվել․ վարչապետ
Հարկ վճարողը պետք է իմանա՝ ինչ է փոխվելու իր կյանքում. նախարար
16:18
Հարկ վճարողը պետք է իմանա՝ ինչ է փոխվելու իր կյանքում. նախարար
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին
15:51
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին
ԱՄՆ-ն «հզոր զինամթերք» չի փոխանցել Ուկրաինային․ Կիևը չունի անհրաժեշտ սարքավորումներ․ Թրամփ
15:33
ԱՄՆ-ն «հզոր զինամթերք» չի փոխանցել Ուկրաինային․ Կիևը չունի անհրաժեշտ սարքավորումներ․ Թրամփ
Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր
15:25
Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր
Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը
15:12
Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը
Լևոն Քոչարյան․ «Հանրային հեռարձակողը պետք է լինի իսկապես հանրային, ոչ թե իշխանական»
14:54
Լևոն Քոչարյան․ «Հանրային հեռարձակողը պետք է լինի իսկապես հանրային, ոչ թե իշխանական»
Հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիը կավարտվի. Արսեն Թորոսյան
14:36
Հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիը կավարտվի. Արսեն Թորոսյան
ԵԽԽՎ զեկույցի հետ կապված բոլոր մտահոգությունները կիսում եմ, առաջարկներն ամենայն խորությամբ կդիտարկենք
14:30
ԵԽԽՎ զեկույցի հետ կապված բոլոր մտահոգությունները կիսում եմ, առաջարկներն ամենայն խորությամբ կդիտարկենք
Մեր նպատակն է ներգրավել այնպիսի ներդրումներ, որոնք արդիականացնում են ձեռնարկությունները. Գևորգ Պապոյան
14:18
Մեր նպատակն է ներգրավել այնպիսի ներդրումներ, որոնք արդիականացնում են ձեռնարկությունները. Գևորգ Պապոյան
Չի բացառվում՝ 100 մեգավատանոց ատոմակայանը ամենատրամաբանական լուծումը լինի. վարչապետ
13:31
Չի բացառվում՝ 100 մեգավատանոց ատոմակայանը ամենատրամաբանական լուծումը լինի. վարչապետ
Ինքը ոչ մեկն է, պետք է հեռանա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին
13:11
Ինքը ոչ մեկն է, պետք է հեռանա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին