

Այսօր՝ օգոստոսի 2-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանը: Նիստը մեկնարկեց Հանրապետության հիմնով։ Ներկա էին նաև ՀՀ նախագահն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը։
Ուշագրավ էր աjն փաստը, որ Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանում «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը զբաղեցրել էր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նստատեղը։
ԱԺ-ում երբեմնի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նստատեղը նրա վարչապետ դառնալուց հետո զբաղեցրել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ, Ազգային ժողովի յոթերորդ գումարման «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով 2018թ․-ի հեղափոխությունից հետո ջանք չէր խնայում վարչապետ դառնալու համար։ Բայց ինչպես Սերժը կասեր՝ «խիարը թարս բուսնեց», ու Մարուքյանն անգամ չկարողացավ հայտնվել ութերորդ գումարման Ազգային ժողովում։
Սակայն ԱԺ-ում «վրեն մեղր քսած» պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խորհրդավոր նստատեղը անտարբեր չթողեց անգամ Վանեցյանին, ով բավականաչափ ազատ նստատեղերը թողած շտապեց զբաղեցնել հենց Փաշինյանի հայտնի նստատեղը, հավանաբար հուսալով որ մի օր ինքն էլ կդառնա վարչապետ։
Armenianews.net
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…