ԲԸՏՄ-ն դիմել է ՀՀ դատախազություն.
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Հասինէդ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում հայտնաբերել են մի շարք խախտումներ։ Մասնավորապես՝
• Ընկերությունն ընդերքօգտագործման բոլոր ձևերի աշխատանքների ընթացքում չի պահպանել և չի վարել երկրաբանական ու մարկշեյդերական փաստագրություն։
• Չունի օգտակար հանածոների պաշարների շարժի ամենօրյա գրանցամատյան։
• Չի պահպանվել հողի բերրի շերտի օգտագործման, պահպանման նորմերն ու պահանջները։
• Իրականացրել է 36000 մ³ ստորերկրյա ջրի օգտագործում՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության:
• Գործունեությունն իրականացնում է փորձաքննական եզրակացության պահանջների շեղումներով։
• Չեն իրականացվել հողի պահպանությանն ուղղված միջոցառումները և օգտագործմանը ներկայացվող պարտավորությունները։
Վնաս է պատճառվել գյուղ նշանակության այլ հողատեսքի հողերին՝ ընդհանուր 0.55 հա մակերեսով, գյուղատնտեսական նշանակության վարելահողի հողերին՝ ընդհանուր 1.61 հա մակերեսով:
Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել են վարչական տույժեր՝ ընդհանուր 550.000 ՀՀ դրամի չափով։ Իսկ հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկի համաձայն շուրջ 40 մլն. ՀՀ դրամի չափով հասցված վնասի մասով գործի նյութերն ուղարկվել են ՀՀ դատախազություն։
Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջնական համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ օգտագործման շուրջ: Ըստ Financial Times-ի,…
Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…