

ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ․․․
«Նաիրի» հյուրանոցում բնակվող և առհասարակ Ադրբեջանից 1988-1992թվականներին բռնագաղթված փախստականների խնդիրների հետ կապված տարատեսակ քննարկումները ավելի ու ավելի են խորացնում հույսն առ այն, որ ներկայիս իշխանությունը շուտով լուծում է տալու այս համահայկական խնդրին և փախստականների տարիների մեծ սպասումներն ի վերջո արդարանալու են։
Սակայն պրակտիկ քայլերի տեսանկյունից՝ քննարկումներն առայժմ մնում են միայն տեսական հարթակում, քանի որ փախստական ընտանիքներն իրենց մաշկի վրա դեռևս չեն զգում մոտալուտ փոփոխությունները։ Փախստականներից շատերը հուսահատությունից նույնիսկ ասում են, թե «այս կառավարությունը նախորդների պես սպասում է մինչև վերջին փախստականը մահանա», որպեսզի վերջնականապես այս հարցը փակված համարվի։
Եթե նախկին իշխանությունները 3-տասնամյակ ձգձգեցին փախստականների բնակարանավորման հարցը, քանի որ թե՛ Ռոբերտ Քոչարյանը և թե՛ Սերժ Սարգսյանը պաշտոնապես չէին ընդունել, որ Հայաստանը փախստականներ ունի, և դրա մասին են վկայում Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին փախստականներին տրամադրված ժամանակավոր կացարանների տարատեսակ անօրինական գործարքները՝ առքուվաճառքները, սեփականաշնորհումները, իսկ Սերժ Սարգսյանի օրոք նրա նախորդից սկսած և իր օորոք շարունակվող՝ ստիպողաբար կամ համոզելով հայկական անձնագրեր ու քաղաքացիություն շնորհելը, ապա այս իշխանություններն առհասարակ չունեն դիրքորոշում փախստականների խնդրի վերաբերյալ՝ Հայաստանն ունի փախստականներ, թե ոչ, և եթե ունի, ապա 1988-1992թվականներին Ադրբեջանից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովության ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԾՐԱԳՐԵՐԸ Ե՞ՐԲ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ, ե՞րբ ի վերջո փախստական հայերը լիարժեք կինտեգրվեն Հայաստանի Հանրապետության հասարակական, քաղաքական, կրթամշակութային կյանքին և ի վիճակի կլինեն առանց նախապայմանների ու բարդույթների արժեք ստեղծել մեր պետության համար։
2013թ. փետրվար ամսվա դրությամբ Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակիցների կողմից կատարված ուսումնասիրությունների ժամանակ արձանագրվել է առաջնահերթ ծրագրում ընդգրկված հավակնորդ շահառու 61 ընտանիքների փաստացի բնակությունը (61 ընտանիքը բաղկացած է շուրջ 130 անձանցից), որոնց թիվն այս պահին պակասել է։ Տեղեկացա, որ ընդամենը 3 օր առաջ այս հասցեում հաշվառված 3 փախստական տարեց անձ է մահացել․․․
Մենք սպասելու ժամանակ չունենք․․․
Նշված ընտանիքների բնակապահովության խնդիրը կարող է և ՊԵՏՔ Է շուտափույթ լուծում ստանա առաջնահերթ ծրագրի շրջանակներում` ՀՀ պետբյուջեում ֆինանսական միջոցներ նախատեսվելու պարագայում:
Հարգելի՛ պետական այրեր, ձեր խոսքին սպասում են ծայրահեղ ծանր պայմաններում ապրող ՀԱՅԵՐ, որոնց վերջին հույսը մարելու շեմին է ․․․
Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան էջից
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…