

Խորհրդարանում լրագրողների աշխատանքի համար կհատկացվի երկու առանձնացված սրահ, որտեղ վերջիններս պաշտոնյաների հետ կանցկացնեն ճեպազրույցներ, հարցազրույցներ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով խորհրդարանի շենքում օգոստոսի 2-ին լրագրողների տեղաշարժի սահմանափակումներին:
Ալեն Սիմոնյանը նախ առաջարկեց սահմանափակում բառը չօգտագործել տվյալ դեպքում:
«Լրագրողների համար ապահովվելու է հնարավորություն, որ լրագրողները ստիպված չլինեն, օրինակ, քայլել պատգամավորի հետևից, որն իրենց հարցերին չի պատասխանում կամ սպասել սենյակին առջև, որ դուրս գան: Ստեղծվելու է համակարգ, որը պաշտոնյաներին բերելու է ձեզ մոտ, և ինքը միայն դրանից հետո է դուրս գալու շենքից կամ մտնելու շենք, որպեսզի լրագրողների աշխատանքը համակարգված լինի: Համաձայնեք՝ որևիցե մեկին հաճելի չէ, երբ պատգամավորը, պաշտոնյան քայլում է, օպերատորները մեծ տեսախցիկները վերցրած հետևից վազում են, լրագրողը հարց է տալիս»,-նշեց նա:
Սիմոնյանը վստահեցրեց, որ հանձնաժողովի կամ հանձնաժողովի նախագահի կողմից ընտրված անձը ամեն հանձնաժողովի նիստից հետո մոտենալու և պատասխանելու է լրագրողների հարցերին, հանձնաժողովների հյուրերը ևս ճեպազրույցներ են տալու:
Այն, որ օգոստոսի 2-ին ՊՊԾ աշխատակիցները լրագրողներին թույլ չեն տալիս միջանցքների որոշ հատվածներ գնալ՝ Սիմոնյանն խեսքով, որ դա արվում է անվտանգության նկատառումներից ելնելով։
Այն հարցին, թե ինչու հենց հիմա նման եզրահանգման եկան՝ Սիմոնյանը հիշեցրեց նախորդ տարի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վրա հարձակման մասին:
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…