Խորհրդարանը փակ քվեարկությամբ ԱԺ փոխնախագահ ընտրեց Ռուբեն Ռուբինյանին:
Ռուբինյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Քվեարկությանը մասնակցել է 70 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել վերջինիս թեկնածությանը:
ԱԺ նախագահի մյուս տեղակալի համար ՔՊ-ի թեկնածուն Հակոբ Արշակյանն է, իսկ երրորդ տեղակալի պաշտոնի համար ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը:

















