Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը նշանակվել է Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար:
Նրան այդ պաշտոնում ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Հովհաննիսյանը նշել է, որ արդեն ունի աշխատանքային ծրագիր, որն առաջիկայում կներկայացնի պրոֆեսորադասախոսական կազմին: