ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը անդրադարձել է ուսուցիչների վերապատրաստումներին ու դպրոցներում մասնագիտական կողմնորոշման դասընթացներին։
«Ինչպես գիտեք, Տավուշի մարզում նոր չափորոշիչների փորձարկմանն ընդառաջ վերապատրաստումներ են իրականացվում։ Վերապատրաստումներն ընդգրկում են թե նոր առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը, թե նոր չափորոշչի համաձայն ուսումնական պլանների, դասի պլանների կազմման, դասաբաշխման, մեթոդական վերապատրաստման և այլ հարցերը։
Վաղվանից կսկսվեն վերապատրաստումները նաև պարտադիր խմբակներից մեկի՝ մասնագիտական կողմնորոշման ակումբների ուղղությամբ, որի նպատակն է՝ բոլոր դպրոցներում ունենալ մասնագիտական կողմնորոշման դասընթացներ, ճիշտ պատկերացում տալ երեխաներին տարբեր մասնագիտությունների, դրանց հնարավորությունների, իրենց նախասիրությունների բացահայտման ուղղությամբ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Տավուշի մարզի բոլոր դպրոցների տնօրեններին, փոխտնօրեններին, ուսուցիչներին, մյուս աշխատակիցներին, որոնք այս օրերին ներգրավված են վերապատրաստումների տարբեր գործընթացներում՝ հստակ գիտակցելով իրենց մասնակցության կարևորությունը հանրակրթության որակական փոփոխություն բերելու գործում»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանայիի հետ:…
Հուլիսի 4-ին Երեւանի «Հրազդան» մարզադաշտում կկայանա Զեմֆիրայի համերգը: Տեղեկությունն այդ մասին հրապարակված է Զեմֆիրայի պաշտոնական…
Վարչապետի խոսնակ, Գյումրիի ավագանու ՔՊ թեկնածուներից Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Գյումրիի ընտրությունների…
Իսրայելական ուժերը շարունակում են հարվածները Բեյրութին, մասնավորապես՝ մայրաքաղաքի հարավային արվարձաններին: ԶԼՄ-ների տվյալով՝ հզոր պայթյուններ են…
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն շարունակում են շփումները ուկրաինական կարգավորման թեմայով, սակայն քննարկվող հարցերը շատ բարդ են․…
2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 566.5 մլրդ դրամ հարկային…