Ինչպես տեղեկանում ենք Ermenihaber պարբերականից, թուրքիայում ակտիվանում են ազգային հողի վրա ատելությունն ու ֆաշիստական դրդապատճառներ պարունակող հանցագործությունները։ Հուլիսի 30-ին Թուրքիայի Քոնիա քաղաքում մի խոuմբ անձիք ներխուժել են քրդական ընտանիքի պատկանող առանձնատուն, սպանել ընտանիքի 7 անդամներին, ապա հրդեհել տունն ու հեռացել:
Դաժան սպանության լուրը մեծ արձագանք է գտել Թուրքիայով մեկ: Դեպքի մասին դատապարտող հայտարարություններ են արել տարբեր քաղաքական կուսակցությունների ու այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Դեպքը, սակայն ամենամեծ անհանգստությունն ու վախվորածությունն առաջացրել է Քոնիայում բնակվող քուրդ ընտաննիքների շրջանում:
Այս մասին Քոնիա այցելած թուրքական «Evrensel» կայքի լրագրողին պատմել են Քոնիայում բնակվող քրդերը: Վերջինները նշել են, որ քրդերն անկախ իրենց քաղաքական հայացքներից, իրենց այլևս անվտանգ չեն զգում: Նրանց պնդմամբ՝ իրականացված սպանության իրական պատճառն ազգային հողի վրա ատելության է եղել:
Քոնիացի քրդերից մեկն ակնարկել է, որ քրդերի դեմ ատելությունը բորբոքվում է քաղաքական իշխանությանների ելույթներում օգտագործվող բառապաշարի հետևանքով:
Մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն աշխատող քաղաքացիներին, հայտնում են Կառավարությունից՝ տեսանյութ հրապարակելով։ Եկամուտների համընդհանուր…
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը ԱՄՆ-ի նախագահի նամակին հասել…
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Լռության օրվա հետ կապված…
Շիրակի մարզի Գյումրի համայնքի ընտրությունները կազմակերպող և անցկացնող թիվ 31 և Արմավիրի մարզի Փարաքար համայնքի…
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը գրել է. ««Անկախ դիտորդի» դիտորդ Սևադա Ղազարյանին հեռացրել…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Ինքս…