Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք պայմանավորվել են համագործակցել՝ ի շահ տարածաշրջանային կայունության: Այս մասին նշված է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրությունում:
«Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Էմանուել Մակրոնը պայմանավորվել են համագործակցել հանուն տարածաշրջանում կայունության ամրապնդման՝ հիմնվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) աջակցության վրա»,- նշված է ֆրանսիական կողմի տարածած հաղորդագրությունում:
Նախագահները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում։
Նրանք կարևորել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը տարածաշրջանային կայունության ապահովման հարցում: