Լրահոս 24/7
06.08.2021

Կողոպուտ ոսկերչական խանութում. Գյումրու ոստիկանների բացահայտումը

Կողոպուտ ոսկերչական խանութում. Գյումրու ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի լույս 3-ի գիշերը ՊՊԳՎ Գյումրու պահպանության բաժնի ծառայողը ոստիկանության Կումայրիի բաժնում հայտնել էր, որ Գյումրու Սայաթ-Նովայի փողոցի ոսկերչական խանութ-սրահի հետնամասի պատուհանը կոտրել են։

Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզել է հետևյալը։ Անհայտ անձինք, օգտագործելով տեխնիկական միջոցներ, կոտրել էին պատուհանն ու ներս մտել։ Գողության պահին անվտանգության ձայնազդանշանային համակարգը միացել էր, նրանք էլ փախել էին: Տեղում կազմվել է անհետաձգելի հետախուզական միջոցառումների ծրագիր։

Ձեռնարկված միջոցառումներով Սայաթ-Նովայի փողոցում հայտնաբերվել է խափանված ավտոմեքենա։ Առաջ քաշված վարկածը, որ ոսկերչական խանութ մտած անձինք եղել էին այդ մեքենայով, դեպքից ժամեր անց հաստատվել է։ Արդեն առավոտյան հայտնի էին կասկածվողների ինքնությունը։

Ժամը 13.50-ին կասկածանքով ոստիկանության Կումայրիի բաժին բերման է ենթարկվել երկու տղամարդ, երկուսն էլ՝ 48 տարեկան։ Գյումրիում հայտնաբերված տղամարդիկ տեղացի չէին։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ նրանք Սայաթ-Նովայի փողոցում հայտնաբերված մեքենայով էին գնացել Գյումրի։

Ավտոմեքենայի հետնամասում նախապես տեղադրել էին մետաղյա ձող։ Խանութի պատուհանը կոտրել էին հենց այդ ձողի օգնությամբ՝ մեքենայով հետընթաց կատարելով։ Ներս էին մտել, բայց ձայնազդանշանային համակարգը միացել էր, ապա տագնապով խանութ էին հասել ՊՊԳՎ Գյումրու պահպանության բաժնի ծառայողները, որոնց տեսնելով՝ տղամարդիկ փախել էին։

Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել են ոսկերչական խանութից հափշտակված արծաթյա շղթաներ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Տղամարդկանցից մեկը ձերբակալվել է, մյուսը՝ ստորագրությամբ բաց թողնվել։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս
Մարդիկ առաջին անգամ խոսում են 1-2 տարեկանում․ Սամվել Կարապետյանը դա անելու է 60 տարեկանում․ Ռուբինյան
12:03
Մարդիկ առաջին անգամ խոսում են 1-2 տարեկանում․ Սամվել Կարապետյանը դա անելու է 60 տարեկանում․ Ռուբինյան
Մեր երախտիքն ենք հայտնել Էստոնիային՝ խաղաղության գործընթացին ցուցաբերած աջակցության համար․ Միրզոյան
19:40
Մեր երախտիքն ենք հայտնել Էստոնիային՝ խաղաղության գործընթացին ցուցաբերած աջակցության համար․ Միրզոյան
ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում է ընթանում
17:21
ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում է ընթանում
Իրանը չի ընդունի «ժամանակավոր» հրադադար՝ առանց երաշխիքների
16:54
Իրանը չի ընդունի «ժամանակավոր» հրադադար՝ առանց երաշխիքների
Եթե մեզանից կախված լինի իշխանափոխությունը, մենք պատրաստ ենք համագործակցության․ Ագնեսա Խամոյան
16:43
Եթե մեզանից կախված լինի իշխանափոխությունը, մենք պատրաստ ենք համագործակցության․ Ագնեսա Խամոյան
Գնում ենք ընտրությունների մեր գաղափարների հաղթանկի ակնկալիքով. Զուրաբյան
16:27
Գնում ենք ընտրությունների մեր գաղափարների հաղթանկի ակնկալիքով. Զուրաբյան
Քանդված ճանապարհներին ավելացած ասֆալտի նոր կտրվածքները հիշեցնում են խրամատներ․ Էլինար Վարդանյան
15:48
Քանդված ճանապարհներին ավելացած ասֆալտի նոր կտրվածքները հիշեցնում են խրամատներ․ Էլինար Վարդանյան
Դատարանն օրենք ստեղծող չէ, հիմա փորձում ենք ինչ-որ ձևով, կարկատաններով լուծում տալ. Ռոբերտ Քոչարյան
15:26
Դատարանն օրենք ստեղծող չէ, հիմա փորձում ենք ինչ-որ ձևով, կարկատաններով լուծում տալ. Ռոբերտ Քոչարյան
Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարին
15:03
Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարին
Հայ գերիները պետք է օր առաջ ազատ արձակվեն․ Արարատ Միրզոյան
14:51
Հայ գերիները պետք է օր առաջ ազատ արձակվեն․ Արարատ Միրզոյան
Շիրակի մարզում վթարի զոհերի թիվը հասել է 6-ի. նրանց թվում երկու երեխա է
14:18
Շիրակի մարզում վթարի զոհերի թիվը հասել է 6-ի. նրանց թվում երկու երեխա է
Միրզոյանն անդրադարձել է TRIPP-ի ուղղությամբ աշխատանքները
14:02
Միրզոյանն անդրադարձել է TRIPP-ի ուղղությամբ աշխատանքները
ԿԲ-ն հիշեցնում է՝ 2-րդ սերնդի թղթադրամները դուրս կգան շրջանառությունից
13:49
ԿԲ-ն հիշեցնում է՝ 2-րդ սերնդի թղթադրամները դուրս կգան շրջանառությունից
Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու ՀՀ.  Ծառուկյան
13:22
Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու ՀՀ. Ծառուկյան
Դիմել եմ ՀԾԿՀ՝ գազի սակագինը նվազեցնելու հարցով․ Մեսրոպ Առաքելյան
12:58
Դիմել եմ ՀԾԿՀ՝ գազի սակագինը նվազեցնելու հարցով․ Մեսրոպ Առաքելյան