Լրահոս 24/7

Կողոպուտ ոսկերչական խանութում. Գյումրու ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի լույս 3-ի գիշերը ՊՊԳՎ Գյումրու պահպանության բաժնի ծառայողը ոստիկանության Կումայրիի բաժնում հայտնել էր, որ Գյումրու Սայաթ-Նովայի փողոցի ոսկերչական խանութ-սրահի հետնամասի պատուհանը կոտրել են։

Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզել է հետևյալը։ Անհայտ անձինք, օգտագործելով տեխնիկական միջոցներ, կոտրել էին պատուհանն ու ներս մտել։ Գողության պահին անվտանգության ձայնազդանշանային համակարգը միացել էր, նրանք էլ փախել էին: Տեղում կազմվել է անհետաձգելի հետախուզական միջոցառումների ծրագիր։

Ձեռնարկված միջոցառումներով Սայաթ-Նովայի փողոցում հայտնաբերվել է խափանված ավտոմեքենա։ Առաջ քաշված վարկածը, որ ոսկերչական խանութ մտած անձինք եղել էին այդ մեքենայով, դեպքից ժամեր անց հաստատվել է։ Արդեն առավոտյան հայտնի էին կասկածվողների ինքնությունը։

Ժամը 13.50-ին կասկածանքով ոստիկանության Կումայրիի բաժին բերման է ենթարկվել երկու տղամարդ, երկուսն էլ՝ 48 տարեկան։ Գյումրիում հայտնաբերված տղամարդիկ տեղացի չէին։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ նրանք Սայաթ-Նովայի փողոցում հայտնաբերված մեքենայով էին գնացել Գյումրի։

Ավտոմեքենայի հետնամասում նախապես տեղադրել էին մետաղյա ձող։ Խանութի պատուհանը կոտրել էին հենց այդ ձողի օգնությամբ՝ մեքենայով հետընթաց կատարելով։ Ներս էին մտել, բայց ձայնազդանշանային համակարգը միացել էր, ապա տագնապով խանութ էին հասել ՊՊԳՎ Գյումրու պահպանության բաժնի ծառայողները, որոնց տեսնելով՝ տղամարդիկ փախել էին։

Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել են ոսկերչական խանութից հափշտակված արծաթյա շղթաներ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Տղամարդկանցից մեկը ձերբակալվել է, մյուսը՝ ստորագրությամբ բաց թողնվել։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թիվ 1

Recent Posts

Երևանի ՏԻՄ օրենքը պետք է մաքսիմալ արագ ընդունվի. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր նշել է, որ Երևանի ՏԻՄ օրենքի նոր նախագիծը շատ կարևոր…

14 seconds ago

«Արցախը Հայաստան է եւ վերջ» սահմանադրությունն է ասում

Հայաստանի սահմանադրությունն ընդունվել է 1995թ.-ին: Առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորները կհիշեն, թե նախագիծը հանրաքվեի դնելու…

23 minutes ago

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

15 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

16 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

17 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

18 hours ago