Հայաստան
16.07.2019

Սա ընդունեք որպես նախազգուշացում. Հովհաննես Ազոյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

Սա ընդունեք որպես նախազգուշացում. Հովհաննես Ազոյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

բաց նամակ #2 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին… ինչու բաց նամակ#2 ,որովհետև կա բաց նամակ #1, որը պատրաստ է, բայց դեռ չեմ հրապարակի…..

Եվ այսպես, հարգելի պարոն վարչապետ, հեղափոխությունից հետո, ես՝ որպես քաղաքացի, ավարտելով իմ քաղաքացիական սուրբ առաքելությունը, պետականաշինության հետագա գործը պատվով հանձնեցի Ձեզ և իմ բազմաթիվ ընկերներին, ովքեր սիրով անցան պետականաշինության ղեկավարման այդ աստվածահաճո գործին, տարբեր-տարբեր ոլորտներում: Ինչքան ընկերներ, այդքան ոլորտներ, ինչքան ոլորտներ, այդքան ոլորտային պրոբլեմներ………սկզբի օրերին, երբ մատնանշում էի այդ խնդիրները, ստանում էի այսպիսի պատասխան՝ -« էտ սաղ խնդիրները գիտենք այ Հով ջան, կլուծենք-կլուծենք մի անհանգստացի, կարևորը դու քեզ աշխատանք գտի»…))) : Ես հանգստանում էի այդ պատասխանից և շարունակում էի ապրել ու վայելել արժանապատիվ քաղաքացու՝ արժանապատիվ ճանապարհով արժանացած, իմ արժանապատիվ կյանքը: Հետո անձամբ ինձ հետ տեղի ունեցան դեպքեր, որը բխում է պետական համակարգի վատ կառավարման ձևից: Դրանք շատ են, բայց հիմա կառանձնացնեմ ամենակենցաղային դեպքը… Հարգելի վարչապետ, Ձեր շատ սիրած Սարյան փողոցում, տուրիստական ամենապիկ ժամին, 4 անհայտ անձիք՝ հասարակական կարգը խախտելով, պռովոկացիոն ձևով, ուզում էին վիճաբանություն սարքել ինձ հետ… իսկ ով ով, Դուք և ես լավ գիտենք պրովոկատոր ու կիսագողական այդ ցեղատեսակին… ցույցերի ժամանակ բազմաթիվ անգամ միասին ականատեսն ենք եղել… այդ ցեղատեսակը մեզ համար ամենամերժելին էր և հուսով եմ Է … Մի խոսքով դիմեցի ոստիկանություն և անցելէ ամսից ավել, իսկ ոստիկանությունը չի գտնու՜մ դրանց ու չի գտնու՜՜մ: Դրանք չկաաաա՜՜՜ան ու չկան.. ինչևէ …դրանց հերն էլ, թող……..իր երեխեքի խերը տեսնի)))) Բայց այստեղ կա մի մեե՜՜՜՜եծ ԲԱՅՑ…….. Ի՞նչու մեր նոր Հայաստանի՝ ժողովրդին պատկանող իշխանության տակ գտնվող ոստիկանությունը, չի կարողանում պաշտպանել ժողովրդին, ձեր ասած Սևերից: Մի գուցե ոստիկանությունում սևեր կան, կամ սպիտակ ոստիկանները ունեն սև բարեկամներ, կամ սպիտակ ոստիկանները ունեն սպիտակ բարեկամներ՝ ովքեր ունեն սև ընկերներ, կամ ունեն սպիտակ ընկերներ՝ ովքեր ունեն լավ սև ախպոր ախպերներ )))) էտ լավ ախպոր ախպեր պատմությունը ինձնից լավ գիտեք)) Ինչևէ, սա մի փոքրիկ կենցաղային դրվագ էր, որ կարող է տեղի ունենալ յուրաքանչյուրիս հետ…. Հիմա, երբ տարբեր ոլորտներում տեսնում եմ նմանատիպ խնդիրներ, բարձրաձայնում եմ ու իմ ընկերներից՝ ովքեր հեղափոխությունից հետո անցել են պետականաշինության այդ աստվածահաճո գործին, ստանում եմ այսպիսի պատասխան…-« լավ էլի ախպոր պես, ինձ մի ասա» : Այստեղ ակտուալ է դառնում իմ 1-ին բաց նամակը վարչապետին, որը դեռ կմնա փակ ու իմ սեղանին… ու Աստված չանի, որ մի օր պատասխանատու իմ ընկերները ինձ տան հետևյալ պատասխանը…-« դե մենք մեղավոր չէինք, որ տենց եղավ վերջում» Հիմա, պարոն վարչապետ, սիրելի եղբայր, կան ոլորտներ, որոնցով ես հետաքրքրված չեմ ու, եթե այդ ոլորտներում կան նույն՝ախպոր-ախպեր, ժանրի խնդիրներ, իսկ դուք չեք խիզախում կատարել խորքային բարեփոխումներ, ապա մեր Հայաստանը, որը կե՛ցցե որ վաղը պիտի գար ու պարզվեց, որ դեռ չի եկել. ասեմ, որ չի՛ էլ գալու…

Սա ընդունեք, որպես Հովհաննես Ազոյան անունով սրտացավ մի քաղաքացու նախազգուշացում… Ձեզ արդյունավետ աշխատանքային օր եմ մաղթում..

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է