Հասարակություն

«Լուրերի» ռեպորտաժի վերաբերյալ Հանրային հեռարձակողի խորհրդի հայտարարությունը

Վերջերս մի շարք լրատվամիջոցներ անհեթեթ լուրեր են տարածում այն մասին, թե Հանրային հեռուստաընկերությունը օրեր առաջ «ադրբեջանամետ քարոզ է» հեռարձակել։

Խոսքը «Լուրերի» ռեպորտաժի մասին է, որը պատմում էր նախկինում գոյություն ունեցող հայկական և ադրբեջանական անկլավների, դրանց այսօրվա կարգավիճակի և հետագա հնարավոր խնդիրների մասին։ Ինչպես միշտ, Հանրայինը կարևորում  է հանրության տեղեկացված լինելու իրավունքը` համարելով, որ տեղեկացված մարդը նաև պաշտպանված է։

Սակայն կուսակցականացված մամուլը ընտրությունների շեմին չխորշեց այս զգայուն թեման օգտագործել ներքաղաքական քարոզչական պայքարում և շրջանառեց կեղծ թեզը։ Հանրայինը, բնականաբար, չարձագանքեց մեղադրանքներին, որպեսզի տուրք չտա արհեստական ստեղծված օրակարգին։

Սակայն զարմանալիորեն «Լուրերի» ռեպորտաժին անդրադարձավ նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն իր մայիսի 31-ի հայտարարությամբ ։ Արման Թաթոյանը նախ ռեպորտաժի մեջ կամայականորեն «հայտնաբերեց» մարդու իրավունքների հորինված խախտումներ, ապա «մարդու իրավունքների տեսանկյունից անընդունելի» համարեց «ադրբեջանական անկլավ» քաղաքական-մեխանիկական ձևակերպումը» և պահանջեց Հանրային հեռուստաընկերությունից  «ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներին վերաբերող նյութեր պատրաստելիս ղեկավարվել բացառապես մասնագիտական մոտեցումներով»:

Հանրային հեռարձակողի խորհուրդը, որպես Հանրային հեռուստաընկերության կառավարման մարմին, որը պատասխանատու է Հանրային հեռուստաընկերության ծրագրային քաղաքականության համար, ուշադրությամբ քննելով Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝  հայտնում է հետևյալը․

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, գերազանցելով իր լիազորությունները, ինչպես նաև լրագրողական աշխատանքը գնահատելու իր իրավասությունը, բացահայտ միջամտում է լրատվամիջոցի գործունեությանը, ինչն անթույլատրելի է ժողովրդավարության և հենց մարդու իրավունքների տեսանկյունից։

Միաժամանակ հորդորում ենք Հանրային հեռուստաընկերությանը դիմել երրորդ կողմին՝ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնին, իր պատրաստած ռեպորտաժի մասին անկողմնակալ մասնագիտական կարծիք ստանալու և հանրությանը ներկայացնելու համար։

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՂԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

3 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

3 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

4 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

4 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

4 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

4 hours ago