

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Դե, օրը մեկը մի «խելացի» բան գրում ա չէ՞ , չեն կարում մի 3 հոգանոց խմբագրություն ղեկավարեն, պահեն կամ գոնե իրենց շենքի հարևանների հետ բարև տան, բայց ամեն օր պետության կառավարման վերլուծություններ են գրում կամ միջպետական հարաբերություն քննարկում: Այսպես մեկը կոնտեքստից դուրս նախադասություն ա հանում, հայտարարում, թե իբր ես ռուսներին օկուպանտ եմ ասել, ասում եմ, որ ընդհանրապես պատերազմներում մեծ հաշվով հաղթողներ չեն լինում, քանզի երեխաներ են զոհվում, գրում են, որ ասել եմ «ապրիլյան պատերազմում մենք պարտվել ենք», իսկ այս զԼՄ իրեն համարող կայքը մի երկու տարի առաջ գրել էր, որ մեր այժմյան խմբ.քարտուղար Հակոբ Սիմիդյանը մեկընդմիշտ արտագաղթել է ԱՄՆ, երկու օր Սիմիդյանի հետ զանգում էինք, որ հերքում պահանջենք, պահակն էր պատասխանում)))
Ուրեմն իմացեք, որ ձեր գործունեությունը ոտից գլուխ ֆիասկո է, իսկ ձեր գոյությունը լրատվական դաշտում մեծ միջադեպ, այդ օրերին Մոսկվա իրար հաջորդել են միանգամից երկու այց, մեկը իմ գլխավորած պատվիրակության, իսկ մյուսը ԱԺ նախագահ Ա.Միրզոյանի այցը, հայ-ռուսական միջպառլամենտական հարաբերությունները այսօր բարձր մակարդակի վրա են: Չնայած մեկ-մեկ ժպիտով հարցնում են, թե ինչով են զբաղված հիմա են նախկինում իրենց այդքան քծնող պատգամավորներից ոմանք:
Ասում եմ լավ են, չնայած ականատեսները պնդում են, որ մարդ կա բեղ մորուքա պահում, որ ժողովուրդը փողոցում տեսնելիս չհայհոյի, բայց ընդհանուր առմամբ լավ են, երևի)))
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության…
Անկախ պայմանագրի ձևից քաղաքացիները պետք է աշխատեն, հորդորելուց ու պարտադրելուց առաջ պետք է պայմաններ ստեղծեք։…
Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով:…
Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…
«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը գրել է. Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող վերջին քննարկումների…