Բնապահպանություն

Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի նոր ստեղծված և վերականգնված կանաչ գոտիները

Վարչական շրջանի տարածքը 2516 հա է, բնակչությունը՝ 142 600 մարդ։ Նախկինում անմխիթար, կիսաանապատային վիճակում գտնվող այս հատվածները «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային հիմնարկի շնորհիվ այսօր ծաղկուն և կանաչ այգիներ են:

Մեկ տարվա ընթացքում 12 հա տարածք զբաղեցնող Եռաբլուրի լանջերն արդեն լիարժեք կանաչ են։ «ԿՇՄՊ» ՀՈԱԿ–ը 12 ամիսների ընթացքում անցկացրել է 1323 գմ մետաղյա խողովակ, տեղադրել՝ 152 փական։ Լանջերին գոյություն ունեցող ծառերի կողքին տնկվել է ևս 1705 ծառ և 12 500 ծաղիկ։ Իսակովի պողոտայում ցանվել է 3850 քմ սիզախոտ։ Նախատեսվում է նաև անցկացնել կաթիլային ոռոգման համակարգ ծառերի համար։

Իսակով- Բաբաջանյան փողոցների խաչմերուկի լանջերն ու Արգավանդի խճուղու կանաչ գոտիները մոտ 5.2 հա տարածք են զբաղեցնում։ Այս հատվածում 370 գմ ոռոգման գիծը չէր գործում, այն փոխարինվել է մետաղյա խողովակներով, տեղադրվել է 68 փական, տնկվել է 300 վարդ ու այլ տեսակի 4500 ծաղիկ։ Տարածքի խնամքն ամբողջությամբ իրականացնում է ՀՈԱԿ-ը։

Զատիկյանի այգին 2 հա է։ Այստեղ անցկացվել է 1533 գմ մետաղյա և 300 գմ պոլիէթիլենային խողովակ։ Տեղադրվել է 150 փական։ Այգում տնկվել է 27 կատալպա, 500 հատ ծաղիկ, 5000 հատ թուփ։ 200 քմ կանաչ տարածք է հիմնվել, սիզախոտ ցանվել, 250 քմ ճմապատվել է։ Հարակից՝ Սվաճյան փողոցում էլ մոտ 850 քմ սիզախոտ է ցանվել։

Քիչ հեռու՝ գողտրիկ ու գեղեցիկ Մայրության այգին է՝ 1․7 հա տարածքով։ Ժամանակին այստեղ ջուրը ջրցանով էր հասնում։ Այգին սնուցող ջրագիծը վերականգնվել է, անցկացվել է 166 գմ մետաղական խողովակ, որոնք ճյուղավորվում են այգին լիարժեք ոռոգելու համար, տեղադրվել է 30 փական, տնկվել 6000 հատ ծաղիկ։ Հիմա այգին ամբողջովին վերափոխվել է։

Ոտքի ճանապարհով հասնում ենք Երիտասարդության այգի՝ 0․8 հա տարածքով։ Այգին նախկինում էլ բարվոք վիճակում էր, ջրագծերի նորոգման ու ՀՈԱԿ-ի պատշաճ խնամքի արդյունքում, այն այսօր ավելի գեղեցիկ է։ Ոռոգման խողովակների վրա տեղադրվել է 30 փական, ինչն ավելի արդյունավետ է դարձրել ջրի հասանելիությունը, տնկվել է 3000–ից ավելի թուփ։

Մալաթիա պուրակը 2․4 հա է։ Խնամված էր, պետք էր ավելի ծաղկուն դարձնել։ Այս տարվա ընթացքում տնկվել է 150 վարդ ու 400 այլ ծաղիկ։ Նորոգվել են բոլոր ջրագծերը։ Պուրակի ամբողջական խնամքն իրականացնում է ՀՈԱԿ–ը։

Իտալական այգին 0․7 հա տարածք է զբաղեցնում։ Այգու ջրագծերը տեղ–տեղ վերանորոգվել են՝ մոտ 20 մ։ Տեղադրվել է 20 փական։ Այգու խնամքը պատշաճ կատարվել է

Կուրղինյան փողոցում երկու այգի կա, մեկը Կուրղինյան 11 հասցեում է՝ 2500 քմ։ Խնդիր էր դրվել վերականգնել եղած, բայց անխնամ կանաչ գոտիները, նորոգել գոյություն ունեցող, բայց հնամաշ ջրագծերը։
Այգում ՀՈԱԿ–ի աշխատակիցներն արդեն անցկացրել են 120 գմ պոլիէթիլենային խողովակ, տեղադրել՝ 10 փական։

Կուրղինյան 7 հասցեում գտնվող այգին ավելի փոքր է՝ 1500 քմ։ Այստեղ աշխատանքներն արդեն սկսվել են։ Անցկացվել է 120 գմ պոլիէթիլենային խողովակ։

Սիրո և հավատի զբոսայգի․1․7 հա տարածք՝ առանց ծառ ու ծաղկի, գրեթե անապատային այգում վերջին ամիսների ընթացքում անցկացվել է 40 գմ մետաղյա խողովակ, տեղադրվել՝ 30 փական, շուտով այգու ոռոգումը լիրաժեք կիրականացվի ավտոմատացված ցայտիչներով։ Այգու արտաքին տեսքն ամբողջությամբ վերականգնվել է, տնկվել է 211 ծառ ու 1282 թուփ։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

3 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

4 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

4 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

4 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

4 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

4 hours ago