Լրահոս

Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք ավտոճանապարհի 6 կմ հատվածը

ՀՀ պետական բյուջեի հատկացումներով հիմնանորոգվում է Հ-3, Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի 6 կմ հատվածը (կմ27+500-կմ33+500)։ Այս ճանապարհն անցնում է Գառնի, Գողթ բնակավայրերով և տանում դեպի Գեղարդի վանական համալիր։ Համայնքների բնակիչները նշում են, որ տասնամյակներ շարունակ այս ճանապարհահատվածում հիմնանորոգում չէր կատարվել։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Շինպլյուս» ՍՊԸ-ն, որն այս պահին կատարում է հողային աշխատանքներ, իրականացնելու է կողնակների ամրացում ավազակոպճային նյութով, կտեղադրվի հատիկավոր ենթահիմք՝ 10 սմ, խճավազային հիմք՝ 15 սմ, ասֆալտբետոնե ծածկ՝ 10 սմ, կասֆալտապատվեն իջատեղերն ու մուտքերը։ Կկատարվի վաքերի տեղադրում, հենապատերի նորոգում, նոր հենապատերի կառուցում, ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։ Կվերանորոգվեն այս հատվածում գտնվող երկու կամուրջ և մեկ ուղեանց։ Կկատարվեն նաև այլ աշխատանքներ։

Շինաշխատանքները կատարվում են երթևեկությանը զուգահեռ։ Երթևեկության ինտենսիվությունն այս հատվածում բավականին բարձր է, և հաշվի առնելով այս ուղղությամբ տուրիստական մեծ հոսքերը՝ ճանապարհը երթևեկության համար չի փակվել։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

5 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

5 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

5 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

6 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

6 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

6 hours ago