

Վրաստանը վաղվանից դիմակային ռեժիմի Է վերադառնում բաց տարածություններում, որոշումն ընդունվել Է համակարգող շտաբի անցկացված նիստի արդյունքում։
«Օգոստոսի 10-ից դիմակներ կրելը պարտադիր Է դառնում նաեւ բաց տարածություններում, որտեղ կա հինգից ավելի մարդ… Այդ որոշումը խորհուրդն ընդունել Է համաճարակային իրադրության կտրուկ վատթարացման կապակցությամբ»,-հայտարարել Է համավարակի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն: Դիմակների պարտադիր կրումը բաց տարածություններում վերացվել Էր հունիսի 22-ին: Փակ տարածություններում այս սահմանափակումը չի չեղարկվել: Նշենք, որ օգոստոսի 9-ին Վրաստանի համաճարակաբանները հրապարակել են երկրում կորոնավիրուսով վարակման վիճակագրությունը. անցած օրվա ընթացքում արվել Է կորոնավիրուսի 23 հազար 439 թեստ եւ հայտնաբերվել վարակման 2236 դեպք: Այդ մասին հաղորդվում Է Stopcov.ge. կառավարական կայքում: Համավարակի սկսվելուց ի վեր Վրաստանում գրանցվել Է ախտահարման 450 հազար 149 դեպք, մահացել Է 6128 մարդ:
Ավելին՝ այստեղ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…