Մեր երկրի ինդուստրիալիզացիան մեկնարկած է: Հայաստանը դարձնում ենք դրախտ՝ տաղանդավոր մարդկանց համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապատակելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն Facebook-յան էջում տեղադրված տեսանյութը:
«Հարկային արտոնություն ստանալու համար Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն են դիմել շուրջ 100 ընկերություն: Նրանց թվում կան նաև հայրենադարձներ», – ասված է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տեսանյութի հետ հրապարակած գրառման մեջ:

















