Լրահոս 24/7
09.08.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է կանաչ տեխնոլոգիաներ կիրառող շինարարական ընկերություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է կանաչ տեխնոլոգիաներ կիրառող շինարարական ընկերություն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի հետ օգոստոսի 9-ին այցելել է «Արտկոն» ՓԲԸ՝ ծանոթանալու ընկերության գործունեությանը։ Ընկերությունը գործում է մոդուլային շինարարության ոլորտում և կիրառում է միջազգային փորձի վրա հիմնված առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք նվազագույնի են հասցնում բնապահպանական ռիսկերը։

«Արտկոն» ՓԲԸ փոխտնօրեն և բաժնետեր Թերեզա Կարապետյանի և ընկերության խորհրդի անդամ, փոխտնօրեն Արտյոմ Թադևոսյանի ուղեկցությամբ Վահան Քերոբյանը և Նարեկ Տերյանը շրջել են ընկերության տարածքով, ծանոթացել գործարանի աշխատանքի ընթացքին և հեռանկարային հնարավորություններին։

«Այնուհետև, նախարարին է ներկայացվել ընկերության կողմից նախաձեռնած, իր գաղափարով և լուծումներով յուրահատուկ,  շինարարությունում կանաչ տեխնոլոգիաների կիրառման ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է Հայաստանում ստեղծել շինարարական hանգույց (կլաստեր)։ Վերջինս նոր հնարավորություններ կընձեռի ոլորտի պրոֆեսիոնալներին շինարարական կանաչ տեխնոլոգիաների կիրառման հարցում։ Մասնավորապես, մեկ վայրում հասանելի կլինեն շինարարական-նորարարական տեխնոլոգիական բազմաթիվ լուծումներ և ոլորտի պրոֆեսիոնալներին կառաջարկվեն շինարարական նախագծերի արդյունավետ իրականացման մի շարք հնարավորություններ։ Միմյանց փոխլրացնող և աջակցող ծառայությունների ու տեխնոլոգիական լուծումների համադրման արդյունքում կբարելավվեն շինարարական աշխատանքների չափանիշները, ինչը կնպաստի ոլորտում տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ խոսելով առաջիկա նախաձեռնությունների մասին՝ ընկերության ղեկավարությունը նշել է, որ դրանց իրականացման հարցում առանցքային է պետության հետ երկարաժամկետ համագործակցությունը։ Մասնավորապես, քննարկվել են կառավարության նոր ծրագրով նախատեսված հիվանդանոցների, դպրոցների, մանկապարտեզների և ինդուստրիալ պարկերի կառուցման աշխատանքներում ընկերության մասնակցության հնարավորությունները՝ շինարարական աշխատանքների օպտիմալացման և արդյունավետության բարձրացման նպատակով։ Նախարար Վահան Քերոբյանն էլ իր հերթին ներկայացրել է կառավարության մի շարք նախագծեր, որոնց իրականացման աշխատանքներին, հետաքրքրության դեպքում, ընկերությունը կարող է մասնակցել։ Կողմերը քննարկել են  համագործակցության և համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները, այդ թվում՝ ընկերության կողմից արտադրվող մոդուլային սառնարանների հնարավոր կիրառումը գյուղատնտեսության մեջ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկացմամբ՝ նմանատիպ համագործակցության շրջանակում հնարավոր կլինի կրճատել ինչպես շինարարական աշխատանքների տևողությունը, այնպես էլ անհրաժեշտ ռեսուրսները։ Ողջունելով ընկերության նորարարական գաղափարները և պատրաստակամությունը մասնակցել կառավարության ծրագրերի իրականացմանը՝ Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում հնարավոր օժանդակություն ցուցաբերել համատեղ նախագծերի իրականացման ողջ ճանապարհին։ Նա նաև հավելել է, որ, ընկերության կողմից շինարարական աշխատանքների իրականացման դեպքում, պետությունը կաջակցի անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման հարցում։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է