

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրել է պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին: Այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Հետպատերազմյան Հայաստանում դեռևս չլուծված են մնում տարածաշրջանային կայունությանը և մարդու իրավունքներին վերաբերվող կարևորագույն հարցերը, որոնց լուծումը հնարավոր է պետության դիմակայունության ամրապնդման և միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում միայն: Ըստ այդմ, հանձնաժողովի գործունեության առանցքում է լինելու ազգային և պետական շահը, և այս հանձնաժողովն է, որ պետք է վերացնի արտաքին քաղաքականության, միջազգային հարաբերությունների վերաբերյալ առկա պատրանքները` առաջնորդվելով «ռեալ պոլիտիկ»-ի սկզբունքներով և ընկալելով, որ ոչ ոք մեզ չի փրկելու և պարտավորել չէ, և որ մեր միակ հաջողության երաշխիքը ինքներս ենք»,- ասել է Աղաջանյանը իր ելույթում:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…