«Երբ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում սահմանային սրացումներով, այդ թվում՝ Արցախի հատվածում, սուր իրավիճակներ են խթանվում նաև Հայաստանի խորհրդարանում: Պատահակա՞ն զուգորդում է, թե՞ նրբորեն հեռակառավարվող: Համենայնդեպս, Հայաստանում այդպիսի զուգորդումները ցավոք սրտի աննախադեպ չեն»,- գրել է «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցող սուր քննարկումներին։