Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին առնչվող քրեական գործ է հարուցվել ՀՔԾ-ում: Այս մասին տեղեկացրել է ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը: Նրա խոսքով՝ քրեական գործը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված՝ Յոլյանին առնչվող նյութերի հիման վրա:
Այլ մանրամասներ ՀՔԾ խոսնակը չի հայտնել:














