

Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներ՝ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին, Կենտրոնական վարչության անդամ Խաչիկ Քեշիշյանին եւ Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին:
Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարեւորել է կուսակցության մասնակցությունը արտախորհրդարանական ուժերի միջեւ ձեւավորված համագործակցության նոր ֆորմատին: Ալեն Սիմոնյանը արժեվորել է ՍԴՀ կուսակցության հետ փոխգործակցությունը՝ այդ համատեքստում առանձնացնելով Սփյուռքի հայ համայնքներում վերջինիս ունեցած դերակատարությունը:
ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը, անդրադառնալով Հայաստանի հետպատերազմյան իրավիճակին ու երկրի ապագային, կարեւորել է օրենսդիր մարմնի գործունեությունը, առաջիկայում ընդունվելիք օրենքներն ու որոշումները:
Կողմերը քննարկել են երկրի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր. արտաքին մարտահրավերների հաղթահարման տեսանկյունից առանցքային է համարվել քաղաքական ուժերի միասնականությունը՝ անկախ ունեցած տարակարծություններից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…