

Օգոստոսի 11-ին պատգամավորները շարունակեցին քննարկել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:
Պատգամավոր Թագուհի Ղազարյանը ներկայացրեց Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածու Սիսակ Գաբրիելյանի կենսագրությունն ու աշխատանքային ուղին:
Գլխադասային հանձնաժողովի նախագահի թեկնածուն ներկայացրեց հանձնաժողովի գործունեության վերաբերյալ իր պատկերացումներն ու հետագա աշխատանքները: Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ հանձնաժողովի նախագահ ընտրվելու դեպքում նախատեսում է ձեւավորել խորհրդարանական մշակույթ, մասնավորապես հանդիպումներ կազմակերպել հանձնաժողովի ոլորտում գտնվող կառույցների ղեկավարների հետ, ինչպես նաեւ պարբերաբար հանդիպել ոլորտային նախարարների հետ եւ այլն: Բանախոսը նշեց, որ նախատեսվում է նաեւ կազմակերպել արտագնա նիստեր՝ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով: Սիսակ Գաբրիելյանն ընդգծեց, որ հանձնաժողովի անդամների հետ մտադիր է հաճախակի այցելել հայկական գաղթօջախներ:
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց նաեւ պատգամավորների հարցերին:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…