

Ռոբերտ Սուքիասյանի փաստաբան Գոռ Միքայելյանը մանրամասներ է հայտնել իր պաշտպանյալի գործով՝ դատարանում արված չարաշահումների վերաբերյալ։
«Ռոբերտ Սուքիասյանին կալանքի տակ պահելու անհագուրդ ցանկության ու դրա բավարարման համար կատարված կեղծիքների մասին. Օգոստոսի 10-ին հրապարակվեց Ռոբերտ Սուքիասյանի կալանքի վերաբերյալ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը: Հաշվի առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի քմահաճույքով, առանց ծրագրի՝ ձեռքով մակագրությամբ տվյալ բողոքի քննարկման համար դատավորի /Մհեր Արղամանյան/ նշանակումը՝ բնականաբար իմ բողոքը մերժվեց: Անսպասելին դա չէր: Անսպասելին ու վտանգավորն այն է, որ առաջին ատյանի դատարանը, հնարավոր է՝ նաև վերաքննիչ ատյանը այնքան է տարված եղել Ռոբերտ Սուքիասյանին կալանքի տակ պահելն արդարացնելու, կայացված ապօրինի որոշումն ՙՙապրեցնելու՚՚ ցանկությամբ, որ առաջին ատյանի դատարանում հետազոտված նյութերի միջից վերացրել են կարևոր, էական նշանակություն ունեցող, և իմ բողոքի հիմքում դրված տվյալներ:Մասնավորապես՝ երբ առաջին ատյանի դատարանում Ռոբերտ Սուքիասյանին կալանավորելու միջնորդության քննարկման ժամանակ ուսումնասիրեցի դատարանի վարույթում գտնվող նյութերը, տեսա, որ կալանքի միջնորդությունն ուղեկցող գրության վրա նշված էր դատարանում մուտքագրման ժամը՝ ՙՙ10:50-ին՚՚: Ընդ որում՝ դա պաշտպանության տեսանկյունից շատ էական հանգամանք էր, և հենց միջնորդության մուտքագրման ժամի հետ կապված հարցն էլ ես դրել էի վերաքննիչ բողոքի հիմքում: Վերաքննիչ դատարանում բողոքի քննարկման ընթացքում պարզվեց, որ այդ ժամը նույն թղթի վրայից ջնջվել է, հավանաբար փորձելով վերացնել բողոքի մուտքագրման ժամի վերաբերյալ բոլոր ապացույցները:
Հ.Գ. Ու՞ր ենք հասել: Արդեն դատարաններն են խեղաթյուրում իրականությունը՝ ապօրինի որոշումները բեկանումից ՙՙփրկելու՚՚ համար:
Հ.Գ. Դե հիմա արի ու վստահի դատարաններին, առավելևս առաջին ատյանի դատարանում միջնորդությունը քննարկած դատավոր Վաչե Մարգարյանին, և վերաքննիչ քրեական դատարանում բողոքը քննարկած դատավոր Մհեր Արղամանյանին»,- գրել է նա։
«Սրանք էլ նախորդ գրառմանս ապացույցները, թե ինչի են ընդունակ ՙՙՀրաչները՚՚»,- ավելացրել է Միքայելյանը հաջորդիվ գրառմամբ, ներկայացնելով իր կողմից մատնանշած փաստաթուղթը։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…