Լրահոս 24/7
13.08.2021

Փոխըմբռնման հուշագիր՝ ԱՍՀՆ, GIZ և AAH միջև

Փոխըմբռնման հուշագիր՝ ԱՍՀՆ, GIZ և AAH միջև

Հայաստանում տեղահանված խոցելի և այլ անապահով խմբերի տնտեսական և սոցիալական ներառման գործում հնարավոր ջանքերի համախմբման նպատակով՝ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԳՄՀԸ/GIZ-ի կողմից իրականացվող «Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում»  (EPIC) ծրագրի և Action Against Hunger (ААH) կազմակերպության միջև։

Կարևորելով գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցային շրջանակի ընդլայնումը՝  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հուշագրի կնքումը սոցիալական պաշտպանության ոլորտում ևս մեկ կարևոր քայլ է համարել։

«Հուշագրի կնքումը մեզ հնարավորություն կտա է՛լ ավելի խորացնել ոլորտային համագործակցությունը։ Ուստի, մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ հնարավոր ջանքերն ու ռեսուրսները մեկտեղել առկա մարտահրավերներին պատշաճ կերպով արձագանքելու համար»,- նշել է Նարեկ Մկրտչյանը։

Այսպիսով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանձն է առել պարբերաբար թարմացված տեղեկատվություն տրամադրել գործընկեր կազմակերպություններին սոցիալական պաշտպանության ոլորտում կառավարության նախաձեռնած քաղաքականության և օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև բարձրացնել իրազեկվածության մակարդակը տնտեսական և սոցիալական մասնակցության հնարավորությունների վերաբերյալ թիրախային խմբերի շրջանում: Նախարարությունը նաև պատրաստակամություն է հայտնել տրամադրել վերջիններիս կարիքների վերաբերյալ վիճակագրական տվյալներ, զեկույցներ՝ ապահովելով հաջողությամբ փորձարկված սոցիալ-տնտեսական մեթոդաբանության և հայեցակարգերի տեղայնացումն ու իրականացումը:

Հուշագրի շրջանակում GIZ-ը պարտավորվել է անհրաժեշտ փորձագիտական խորհրդատվության տրամադրման միջոցով կողմերի համար ստեղծել նպաստավոր շրջանակային պայմաններ՝ տեղական համատեքստում աշխատունակության բարձրացմանը միտված նոր միջոցառման` «Shuttle» մեթոդաբանության տեղայնացման և փորձարկման առնչությամբ։  Համագործակցության շրջանակներում նախատեսվում է բարելավել նորաստեղծ Միասնական սոցիալական ծառայության կարողությունները՝ բավարարելու, մասնավորապես, տեղահնված և տեղաբնակ խոցելի խմբերի կարիքները նորարարական և կարիքահեն մեթոդի կիրառմամբ, որն արդեն  փորձարկվել է Հայաստանում  EPIC ծրագրի շրջանակներում։

Action Against Hunger կազմակերպությունն, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել պարբերաբար քննարկումներ անցկացնել ԱՍՀՆ հետ` սոցիալական և տնտեսական ներառման գործողությունների համատեղ բացահայտման, պլանավորման և իրականացման ուղղությամբ, ինչպես նաև խորհրդակցել կառավարության կողմից իրականացվող և դոնորների կողմից ֆինանսավորվող այլ հնարավոր ծրագրերի համակարգման և փոխլրացման նպատակով: Կազմակերպությունը հանձն է առել նաև աջակցել նախարարությանը` մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացման համար սոցիալական և տնտեսական մասնակցության և ներառման մոտեցումներում` խոցելի և անապահով խմբերին սոցիալական բարելավված ծառայություններ մատուցելու համար:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է