

Նպատակ հետապնդելով խթանել իրադարձային տուրիզմը Հայաստանում, ներկայացնել հայկական գարեջրի հնուց եկած ավանդույթները, բացահայտել շուկայում ի հայտ եկող նորույթները, ինչպես նաև տարածել խմիչքի հետ համապատասխան սննդի զուգակցման մշակույթը, ԷվենտՏուրա ընկերությունը մեկնարկում է «Գարեջրի և Սննդի զուգակցման Օրեր 2021» միջոցառումը։
Միասին նոր հայացք նետենք գարեջրի պատմությանը, ցույց տանք, թե ինչ հին քաղաքակրթության կրող է հանդիսանում յուրաքանչյուր արտադրող և գարեջրասեր։ Միասին մատնանշենք գարեջրի կարևորությունը և բարձրացնենք դիրքը հայաստանյան շուկայում՝ հիմք հանդիսանալով արտերկրում հայկական գարեջրի առաջխաղացմանը։
Միջոցառումն իրականացվելու է Օգոստոսի 14-ին և 15-ին, ժամը 17։00-ից մինչև 23։00-ն, Զաքյան փողոցի` Մ. Խորենացուց մինչև Գր. Լուսավորիչ փողոցների խաչմերուկներն ընկած հատվածում։ Ամռան այդ երկու օրերի ընթացքում Զաքյան փողոցը ձևավորված կլինի բազմագույն և վառ լույսերի հետաքրքիր լուծումներով, որը երաժշտական մասի հետ կամբողջացնի երեկոյի տրամադրությունը։
Միջոցառման մուտքն ազատ է, սակայն գարեջուր ըմպելու համար անհրաժեշտ է ձեռք բերել համտեսման փաթեթ 5000 դրամ արժողությամբ, որը ներառում է․
● գարեջրի մեծ գավաթ
● պատյան
● կտրոններ
Միջոցառումն ունենալու է առանձնացված մի քանի գոտի․
Գարեջրի գոտի | Այս գոտում իրենց արտադրանքն են ներկայացնելու գարեջրի թե՛ հայրենական արտադրող, թե՛ գարեջուր ներմուծող ընկերությունները։
Սննդի գոտի | Ներկայացված են լինելու ռեստորանները, գարեջրատները, փաբերը և մատուցելու են գարեջրի հետ համադրվող լավագույն սնունդը։
Վարպետաց դասի գոտի | «Միասին սովորենք գարեջրի և սննդի զուգակցման գաղտնիքները»․ Այս գոտու նպատակն է կրթել հանրությանն արագ կողմնորոշվել՝ ինչ գարեջուր պատվիրել տվյալ սննդի հետ և այսուհետ տեղեկացած լինել։ Մուտքն անվճար է։ Այստեղ մասնագետները կկիսվեն իրենց փորձով և գիտելիքներով։
Խաղերի ժամանցային գոտի։
Միջոցառումն ունի հատուկ խորագիր. «Մենք ասում ենք Ո՜Չ ՊԼԱՍՏԻԿԻՆ»:
Միջոցառման ողջ տարածքում արգելվելու է մեկանգամյա օգտագործման պլաստմասե տարաների օգտագործումը՝ նպատակ ունենալով ևս մեկ անգամ պրոպագանդել ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ կարևորությունը։
Հարգանքով՝
ԷվենտՏուրա
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…