Լրահոս 24/7

Թալիբները Քաբուլի մոտակայքում են և հարձակման փորձեր են իրականացնում

«Թալիբան» շարժման գրոհայինները մոտեցել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլին:

Ապստամբներն արդեն գրավել են Մազարի Շարիֆը, որը հյուսիսում վերջին խոշոր քաղաքն էր, որը գտնվում էր կառավարության վերահսկողության ներքո:

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին երկու օր առաջ մեկնել էր քաղաք ՝ իշխանամետ ուժերի հավաքի համար: Վերջինս հայտնել էր, որ գրոհայինների առաջխաղացումը կասեցնելու նպատակով ինտենսիվ բանակցություններ է վարում տարածաշրջանային և միջազգային դաշնակիցների հետ:

Տեղեկացնենք, որ ավելի քան քառորդ միլիոն մարդ տեղահանվել է բռնությունների հետևանքով:

Երկրի մեծ մասն այժմ թալիբների ձեռքում է, փախստականներից շատերն էլ ուղևորվել են դեպի Քաբուլ՝ անվտանգություն գտնելու հույսով:

Թալիբների կողմից գրավված տարածքներում մարդիկ, այդ թվում կանայք, զանգվածային բռնությունների են ենթարկվում։

Պաշտոնյաների խոսքով՝ ամերիկյան զորքերը, որոնք այժմ գտնվում են Քաբուլում, օրական կկարողանան մի քանի հազար մարդու օդային ճանապարհովտարհանել։

Մոտ 600 բրիտանացի զինվորականներ էլ պետք է ժամանեն այս շաբաթ` ապահովելու Մեծ Բրիտանիայի քաղաքացիների անվտանգ դուրսբերումը: Նրանք նաև կօգնեն այն տեղացիների տեղափոխմանը, որոնք օգնել են բրիտանական ուժերին, և այժմ թալիբների կողմից հավանական հաշվեհարդարի վտանգի մեջ են։

Արտյոմ Քոսակյան

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

5 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

7 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

10 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

11 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

12 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

13 hours ago