Night Life
16.08.2021

«Պապարացի քլաբը» և «Վերեվը» այլևս նշված հասցեում գործունեություն չեն ծավալելու. Հաղորդում հանցագործության մասին

«Պապարացի քլաբը» և «Վերեվը» այլևս նշված հասցեում գործունեություն չեն ծավալելու. Հաղորդում հանցագործության մասին

Հաղորդում հանցագործության մասին։

Ես Շանթ Գոչեանս հանդիսանում եմ Պապարացի կաֆե ՍՊԸ-ի տնօրենը։ Ընկերությունը սրճարանային և ակումբային գործունեություն է ծավալում Աբովյան 3 հասցեում։ Նշված տարածքը վարձակալությամբ տրված է ինձ արդեն մոտ 6 տարի։ Վերջին շրջանում տարածքի սեփականատեր լ/ա Վոլոդյա Բեջանյանը մշտապես արհեստական խոչըդոտներ է ստեղծում ընկերության բնականոն աշխատանքի համար, արգելում է ընկերության տարբեր աշխատակիցներին մուտք գործել տարածք, անջատում է լույսերը, վերելակը։

Մոտ 1 տարի առաջ տարածքի սեփականատիրոջ ներկայացուցիչը խաբեությամբ, պատճառաբանելով, որ շտապ պետք է վաճառի տարածքը՝ լուծել է վարձակալության պայմանագիրը, որից հետո հրաժարվել է կնքել նոր պայմանագիր, սակայն վարձավճարները մշտապես ստացել է, և որևէ պահանջ կապված վարձավճարների հետ առ ներկա պահը ոչ գրավոր, ոչ բանավոր չի ներկայացրել։ Լ/ա Վոլոդյա Բեջանյանը ստացել է այդ թվում նաև օգոստոս ամսվա վարձավճարը 9500$֊ի չափով։ Երբևէ որևէ գրավոր կամ բանավոր պահանջ չի եղել տարածքը ազատելու վերաբերյալ, իսկ ընկերության բազմաթիվ առաջարկներին նոր պայմագիր կնքելու՝ մերժել է։

2021թ-ի օգոստոսի 15֊ին ժամը գիշերը 12.30 սահմաններում հերթական անգամ անջատել է հոսանքը, արգելափակել վերելակը՝ ցանկանալով տարածքից դուրս չթողնել հյուրերին և անձնակազմին։ Իմ միջամտությունից հետո վերելակը միացրել են և թույլ տվել մարդիկ դուրս գան։ Մի քանի ժամ բանակցելուց հետո խնդրել եմ ողջամիտ ժամկետ տրամադրել տարածքից ընկերությանը պատկանող ողջ գույքը դուրս բերելու համար, սակայն Վոլորդյա Բեջանյանը, նրա թոռնիկ Վլադ Բեջանյանը և այլ անձինք (նրանք ներկայացել են թոռան ընկերներ, Բորիս անունով պահակը, և մեկ քաղաքացի, ով ասում էր, որ Վոլոդյան իր շեֆն է) թույլ չեն տվել գույքը դուրս բերել՝ փակել են դռները և առհասարակ արգելել մուտք գործել տարածք։ Ընկերությանը գրասենյակը ևս այդ տարածքում էր։

Տարածքում ներկայումս գտնվում է ընկերության ողջ գույքը, ներառյալ հդմ սարքերը, ընկերության ամբողջ փաստաթղթերը, կնիքները, համակարգիչները, տարածքի կահավորման և սպասարկման համար համար ձեռք բերված ողջ գույքը՝ լույսային, երաժշտական սարքավորումներ, բազկաթոռներ, սեղաններ, աթոռներ, սառնարաններ, օդորակիչներ, սպասք և այլ գույք։Ընկերության աշխատանքը ապօրինաբար խափանված է, գույքը՝ հափշտակված։ Ընկերության տնօրինությանը և աշխատակիցներին զրկել են իրենց պատկանող իրերը տնօրինելու, օգտագործելու իրավունքից։ Ընկերությունը կրում է ահռելի վնասներ, խախտել է իր հաճախորդների առջև հանձն առած պարտավորությունները։Սույնով խնդրում եմ նշվածը ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին կատարված մի խումբ անձանց կողմից։

Հայցում ենք մեր բոլոր հաճախորդների ներողամտությունը և հայտարարում, որ Պապարացի քլաբը և Վերեվը այլևս նշված հասցեում գործունեություն չեն ծավալելու։”

Պապարացի կաֆե” ՍՊԸ տնօրեն Շանթ Գոչեան։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է